«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

ՀԷՑ-ի աշխատողներին ցույցի բերողներն ազատվելու են աշխատանքից, իրավապահների հետ համագործակցողները կխրախուսվեն, հետո լաց ու կոծ չլինի. Փաշինյան

Եթե ՀԷՑ-ի աշխատողներին ստիպողաբար բերում են Սամվել Կարապետյանին աջակցելու, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով: Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից:

«Հետո ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, բայց ոչ մեկին ներում չի լինելու: Իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, չեն ազատվի:

Մենք բավարար լծակներ ունենք նրանց պաշտպանելու համար: Ստիպողաբար ցույցի բերողները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն: Հավաքին մասնակցելուց հրաժարվողների հետ ոչինչ տեղի չի ունենա, մենք նրանց կկարողանանք պաշտպանել և պետականացումից հետո նրանք կշարունակեն աշխատել»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը մեր պետական ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքն է, և Կառավարությունը չի կարող չխառնվել:

«Մարդկանց փութաջանորեն ցույցի բերողները չգիտեմ հետո կկարողանա՞ն «Տաշիր պիցցայում» աշխատեն, թե ոչ, վստահ չեմ, որ կկարողանան «Տաշիր պիցցայում» որևէ բան աշխատեն:  Կոնկրետ ասում եմ՝ պատժվելու են, հետո լաց, կոծ, տենց բաներ չլինեն, չենք ընդունելու»,- հայտարարեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև