Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում | Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնելով Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակները դիտարկելու մասին։

Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։

«Փոխանակման կետը գտնվում է անմիջապես «Ագարակ» մաքսային տերմինալի շենքում՝ «Արարարատ Բանկի» մասնաճյուղում (24-ժամյա աշխատանքային ռեժիմ)։ Ամենամոտ խոշոր բնակավայրը՝ Մեղրին, գտնվում է սահմանային անցակետից 11 կմ հեռավորության վրա։ Աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն բաց է ՎՏԲ բանկի հայկական մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1), որտեղ ընդունվում են MIR քարտեր, և հնարավոր է նաև փոխանակել արժույթ։ Մեղրիի և Երևանի միջև կանոնավոր ավտոբուսային երթուղիներ չկան։ Մասնավոր միկրոավտոբուսներն ամեն օր մեկնում են Հայաստանի մայրաքաղաք. մեկնումը ժամը 07:30-ին՝ Մեղրիի քաղաքային հրապարակից (դիսպետչեր +374-94-811-718, +374-94-003-462, տեղերը պետք է ամրագրել 1 օր առաջ), տեղի արժեքը 5 հազար դրամ է (13 ԱՄՆ դոլար)»,-նշված է ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանության փոխանցմամբ, «Ագարակ» անցակետից տաքսիները մեկնում են դեպի Երևան, ճանապարհորդության տևողությունը 7.5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայում տեղի համար՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար):

Մեղրիից Կապան կարելի է հասնել նաև տաքսիով (1.5 ժամ ճանապարհ դեպի Երևան, արժեքը՝ 12 հազար դրամ), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ին, իրականացվում է դեպի Երևան կանոնավոր չվերթ (տուրբո շարժիչով, 17 տեղ, արժեքը՝ 20 հազար դրամ, տոմսերի ամրագրման համար՝ հեռ.՝ +374-77-121-272):

«Օրական մինչև 20 ուղիղ չվերթ է իրականացվում Երևանից դեպի Ռուսաստան (Aeroflot, Rossiya, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly one, Shirak Avia և այլն): Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել ռուսական արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների, տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ, որում նաև նշված է, որ ՌԴ քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան արտակարգ իրավիճակների համարին՝ +374-77-495-001 և գրել consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031