Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Թիրшխում է Վեհափառ Հայրապետը, Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության վերջին պատվար․ Դավիթ Անանյան

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը սպասելի էր։ Սա ոչ թե իրավական գործընթաց էր, այլ հերթական արարն այն քաղաքական բեմադրության, որի ռեժիսորն իշխանությունը միահեծան կերպով բռնազավթածն է։ Այս ներկայացման վերջնանպատակը պարզ է ու սոսկալի՝ թիրախում է Վեհափառ Հայրապետը, թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության վերջին պատվար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Սա անհատների դեմ ուղղված վենդետա չէ․ սա համակարգված ծրագիր է՝ ուղղված մեր պատմական հիշողության, հոգևոր ինքնության և պետականության կենսունակության դեմ։ Փորձ է արվում վերացնել այն հոգևոր տունն ու սրբատեղին, որտեղ հայ մարդը դեռ կարող է խոնարհվել, դեռ կարող է ուժ առնել, դեռ կարող է հիշել, թե ով է ինքը։

Պատրա՞ստ ենք դիմակայելու։ Գիտակցո՞ւմ ենք, որ սա հողից, սահմաններից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին ճակատամարտը։

Պահանջվում է զգոնությու´ն, սթափությու´ն և պատրաստակամությու´ն։ Յուրաքանչյուրս պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի, իր ազգի ու իր եկեղեցու։

Եղե´ք ոտքի կանգնելու պատրաստ` առաջին իսկ անհրաժեշտությամբ ու կոչով: Այսօր բոլորիս ձեռքերում է ոչ միայն այսօրվա գոյատևման բանալին, այլև` մեր նախնիների պատգամի ներքո վաղվա օրակարգերի ձևավորման պատմական առաքելության վերագտնումը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև