Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան

Լրահոս

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների պաշտպանության միջազգային դաշինքին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի կողմից ստորագրվեց Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի շրջանակային համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ ընդգծելով երկու երկրների միջև աճող համագործակցությունը բնապահպանական ոլորտում։

Դաշինքի նպատակն է համախմբել պետություններին՝ միասնաբար գործելու աշխարհի յոթ խոշոր կատվազգիների պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Հայաստանի միանալը դաշինքին կարևոր քայլ է՝ ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերում մեր երկրի ակտիվ մասնակցությունն ընդգծելու առումով, այլև՝ ընձառյուծի ու այլ հազվագյուտ կատվազգիների պահպանմանն ուղղված տեղական ծրագրերի ընդլայնման ու միջազգային փորձի փոխանակման համար։

Այսօր Հայաստանում ապրում են մինչև 10 ընձառյուծի առանձնյակ։

 Ստորագրված համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ոչ միայն բնապահպանական քաղաքականության մշակման, այլև ֆինանսավորման և տեխնոլոգիական լուծումների ոլորտում՝ վերածելով բնության պաշտպանությունն իրապես համաշխարհային օրակարգի բաղկացուցիչ մասի։

Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պահպանել կենդանական աշխարհի բազմազանությունն ու նպաստել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև