Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ

Լրահոս

Ազգայնացնելով ՀԷՑ-ը՝ պետությունը երկար չի կարողանա այն պահել, գուցե հետագայում ավելի լավ պայմաններով նորից մասնավորեցվի. տնտեսագետ

ՀԷՑ-ի պետականացման տնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգն արդյո՞ք ավելի արդյունավետ կկառավարի, քան մասնավորը: Այս  և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Տնտեսագետի կարծիքով՝ նախ պետք է արվի պարտադիր տեխնիկական աուդիտ, պետք է հստակ գնահատվի համակարգի վիճակը և միայն այդ տվյալների հիման վրա հնարավոր կլինի հաշվարկել, թե ինչ ռիսկեր է ստանձնելու պետությունը։ Առանց այս նախնական քայլերի, պետականացումը վտանգավոր է։

— Պարո՛ն Մակարյան, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով հնարավոր կլինի պետականացնել ՀԷՑ-ը: Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ տնտեսական հետևանքներ կարող են լինել ՀԷՑ-ի պետականացման արդյունքում:

— Հայաստանում այն կազմակերպությունները, որոնք հանրային ծառայություններ են մատուցում, իրենց գործունեությունը շատ կարևոր է պետության ներսում՝ ժողովրդի, բիզնեսի, տնտեսության համար և պատահական չէ, որ դրանք կանոնակարգվում են ՀԾԿՀ-ի կողմից: ՀԷՑ-ի դեպքում կան մի քանի խնդիրներ: Այդ խնդիրները որոշ չափով կրկնվում են նաև ԳԱԶՊՐՈՄ-Վեոլիա ջրի մոտ, որոնք էլի նույն ծառայությունների համակարգի մեջ են գտնվում: Ինչո՞ւ, որովհետև իրենց պարտավորվածությունները պետության առաջ և նաև հանձնաժողովի գործունեության շրջանակում իրենց նկատմամբ մոնիտորինգը պետք է լինեն այնպիսին, որ համակարգերը լավ ու անխափան աշխատեն:

90-ական թթ-երին, երբ ՀԷՑ-ը ձևավորվեց, շատ ինժեներական աշխատանքներ արվեցին, հետո մնացին այդ մակարդակի վրա: Հիմա տարվել են ահռելի աշխատանքներ, որոնք ուղղված են եղել համակարգի բարելավմանը: Նրանք իրենց սեփական միջոցներից, վարկերի միջոցով ներդրումներ են կատարել, Էլէներգիայի գնի էական թանկացում չի եղել, մինչդեռ նախկինում, երբ ռուսական կողմն էր կառավարում, գների թանկացման հարցեր կային:

Այս բոլորը մանրամասն թվարկում եմ, որովհետև ՀԷՑ-ն ունի էական պարտավորություններ, և երբ պետությունն այն ցանկանում է պետականացնել, բնականաբար, նաև պետք է մարի այդ պարտքերը, նաև շարունակի ներդրումներ կատարել, որ համակարգը լավ աշխատի:

Տեսե՛ք, երեկ հետաքրքիր բան եղավ ԱԺ-ում, երբ որ հանձնաժողովում քննարկվում էր հարցը, ՏԿԵ նախարարը «Վեոլիա»-ի մասով ասաց, որ հավատարմագրման է տրված, ընդամենը և այդ ամբողջ ջրագծերը պատկանում են պետությանը: Այսինքն, դրանք գտնվում են ջրային կոմիտեի բալանսի վրա, բայց 70% «Վեոլիա» ջուրը ցույց է տալիս կորուստներ։ Այսինքն, մի կողմից պետությունն ինքն այդ ջրագծերի կոյուղու և ջրագծերի տերն է, բայց խմելու ջրի 70% կորուստներ կան, որովհետև խողովակաշարերը հին են, փոխված չեն և այլն, և այլն:

— Այս ամենն արդյո՞ք խոսում է այն մասին, որ այդուհանդերձ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ չի կարողանա կառավարել ՀԷՑ-ը, քան՝ մասնավորը:

— Այո, իհարկե: Պետության տիրապետության տակ գտնվող «Վեոլիա»-ի տարբերակը մենք տեսնում ենք, այն դեռևս ունի մեծ խնդիրներ: Հարց է ծագում՝ արդյո՞ք էլի խնդիրներ չեն առաջանա, եթե ՀԷՑ-ը պետականացվի, բնականաբար, պետության համար կլինի բեռ և լրացուցիչ ծախսեր:

Բացի այդ, մենք արդեն ունենք պետական կառավարմամբ բարձրավոլտ էլեկտրական ցանց, որը նույնպես չի փայլում արդյունավետությամբ։ Եթե պետական կառավարման մոդելը հսկում է մի համակարգ և այնտեղ խնդիրներ կան, ապա մեծ հավանականությամբ նման խնդիրներ կունենանք նաև ՀԷՑ-ի պետականացման դեպքում։ ՀԷՑ-ը շատ մեծ կազմակերպություն է՝ հազարավոր աշխատակիցներով, լայն ենթակառուցվածքով։ Եթե կառավարությունը չունի հստակ ծրագիր, համակարգը կարող է փլուզվել։ Հաճախ ԲԷՑ-ի պատճառով արված անջատումը վերագրվում է ՀԷՑ-ին, որովհետև ՀԷՑ-ը վերջին մատակարարն է, ու քանի որ հոսանքն ինքն է տալիս մարդկանց կամ բիզնեսին, բոլորի մոտ տպավորություն է անընդհատ, որ ՀԷՑ-ն է և որակը, և անջատումները և այլն:

— Լրացուցիչ բեռ կընկնի՞ պետության վրա ՀԷՑ-ի պետականացումով:

— ՀԷՑ-ը, որոշ ներդրումներ կատարելով, փորձել է համակարգն ահագին փոխել, բայց համակարգը շատ մեծ է, շատ ծանր համակարգ է ու բավականին էլ թանկ է հիմա՝ իր վերցրած վարկերով, պարտավորություններով բավականին մեծ գումար է՝ գրեթե 700-800 միլիոն դոլարի է հասնում։ Այսինքն, պետությունը, կարծում եմ, որ վերցնելով ՀԷՑ-ը, երևի երկար չկարողանա պահել, գուցե հետագայում ավելի լավ պայմաններով կփորձի մասնավորեցնել:

— Այսինքն, չե՞ք բացառում որ հիմա ՀԷՑ-ը կպետականացվի, որոշ ժամանակ անց նորից կմասնավորեցվի՞:

— Այո, դա չի բացառվում։ Կարող է պետությունը վերցնի, որոշ ժամանակ շահագործի, իսկ հետո կրկին փորձի վաճառել՝ գուցե այլ պայմաններով։ Բայց այդ դեպքում էլ պետք է հստակ իմանա՝ ինչ համակարգ է փոխանցում, ինչ խնդիրներով, ինչ գնի դիմաց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև