Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել | Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի նախաճաշին | ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան | Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ» | Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» | Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան

Լրահոս

Նոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի, որտեղ հիմա Ավինյանի տված շինթույլտվությամբ ավտոսրահ են կառուցում. Չախոյան

Հանրությանն եմ ներկայացնում կոռուպցիայի վառ օրինակ։

Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի սեփականաշնորհել են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվող, օտարման ոչ ենթակա մայթ և այգի (այո՛, մայթ և այգի են սեփականաշնորհել), որտեղ հիմա Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ հանգիստ կառուցում են VOLVO ավտոսրահ։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Այս դեպքի առթիվ արդեն հարուցվել է №17184524 քրեական վարույթ, այսինքն՝ անգամ իրավապահները հաստատել են, որ այս ամենը, մեղմ ասած, «մաքուր» չէ։

Հասկանալով, որ սեփականաշնորհումը ապօրինի է, և որպես կանխարգելման միջոց, որպեսզի ապագայում այդ մայթը և այգին հնարավոր լինի վերադարձնել համայնքին, դիմել էի Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով կասեցնել VOLVO ավտոսրահի շինարարությունը, որպեսզի հետագայում համայնքին հասցված վնասը հնարավոր լինի վերականգնել, այսինքն՝ շենքը դեռ չկառուցված ժամանակ։

Իմ դիմումին Երևանի քաղաքապետարանից թարգմանաբար պատասխանել են. «Մենք արդեն մեր կաշառքը վերցրել ենք, աչք ենք փակել, հիմա մեզ չի հետաքրքրում՝ դուք մայթ և այգի եք կորցնում, թե ողջ քաղաքը»։

Այս ամենից մի բան է հստակ դառնում՝ բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են վերցրել, որպեսզի աչք փակեն մայթի և այգու ապօրինի սեփականաշնորհման վրա։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը պիտի շահագրգռված լիներ իրենց համայնքի սեփականությունը պաշտպանելու և շինարարությունը կասեցնելու մեջ՝ ունենալով դրա համար լիարժեք իրավական հիմքեր։

Դե հիմա թող մեկը գա ու ասի՝ Նիկոլը տեղյակ չէ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև