Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել | Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի գործի նմանակումն է, երբ գործիչը գնում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, որ կիսի իր գաղափարը | Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան | Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի նախաճաշին | ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան | Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ» | Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» | Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան

Լրահոս

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դրան հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում»,- նշել է նա:

«Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության միջև երկխոսության հաստատում»,- ավելացրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նրա խոսքով, ռուսական կողմը, իբրև եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում, բնականաբար, այն ձևով, ինչպես հարմար կլինի երկու կողմերին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև