Skip to main content

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով | Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան | ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է. կալանքի տակ են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները. Տոնոյան | Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա Տոնոյան | Հիմա պետք է ընդդիմության անելիքը լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. Սերժ Սարգսյան | Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը | Նոր Սահմանադրության նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը մեջբերել է Վարդան Պողոսյանին | Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թրամփի ուղին տարածաշրջան բաժանարար գծեր դնի, ապա ՝ դատապարտված է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությունը մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան | Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն | Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է. Ղազարյան

Լրահոս

ԵՄ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական աջակցություն տրամադրել, եթե կողմերը դիմեն այդ հարցով»,- ասել է Հիփերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը։

Նա այդ բանակցություններն անվանել է «կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ճանապարհին»։

Հուլիսի 10-ին Ալիևը և Փաշինյանը Աբու Դաբիում քննարկել են խաղաղության օրակարգը։ Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են  ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված կազմով ու տևել գրեթե 5 ժամ, կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև