Skip to main content

Վնասվածքներ ունեն նաև Շաքիի բնակչուհու երեխաները․ ադրբեջանցի զինծառայողի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել | Ադրեջանցին Սև լճով է անցել, հետո հասել Շաքի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները համայնքում հայտնված ադրբեջանցու մասին | Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է | Ադրբեջանցու կողմից վիրավորում է ստացել նաև Շաքիի բնակիչ Անիի 15 ամյա որդին, ոչ թե՝ եղբայրը | Վիրավորում ստացած կինը իր երեխաների հետ տեղափոխվել է Երևան | Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | Պայմանագրային զինծառայող է մահացել | Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էս դատավճիռը Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին էր. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի ուզածն է. չեմ ազատազրկվի, բայց մանդատից կզրկեն դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո. Ղազարյան | Կինը երեք երեխաների հետ տուն է վերադարձել դպրոցից ու տեսել ադրբեջանցուն. Արամ Գևորգյան | Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջն այս պահին վիրահատում են | Հայ աղջիկը ինքնապաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին | Գևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լրահոս

Բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավությանն ուղղված բաց նամակի պատասխանը

Այսօր ստացա ավելի քան 10,000 անձանց կողմից առցանց հարթակներում ստորագրված և ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:

«Ինչպես արցախցիներին վերաբերող գրավոր հարցումների մեծ մասի դեպքում, այս անգամ էլ Կառավարությանն ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ, իսկ այնտեղից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի և ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք է, որը նորություն չէ։

Այս պահին միակ փոքր «դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։

Բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս Կառավարության օրակարգում չէ, որի արդյունքն է նաև հուլիսի 7-ից առանձին խմբերին տրամադրված աջակցությունը։

Իսկ Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին իրավական գնահատականներ տալու հարցն այդպես էլ մնաց անպատասխան»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031