Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել, հիմա վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել․ Կարեն Հարությունյան

Վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել, հիմա վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  CivilNet-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։

«Մեր գրասենյակը Նորդ բիզնես կենտրոնում է՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։

Երեքշաբթի ամերիկացի հյուրեր ունեինք՝ լրագրության դասախոսներ Օհայոյի համալսարանից։ Նրանց գնալուց մի քիչ հետո իմացա, որ վերելակն ընկել է։ 9-րդ հարկից խափանումով իջել է մինչև 5-րդ հարկ, հետո ազատ անկմամբ գմփացել մինչև 1-ին հարկ։

Վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել։

Բարեբախտաբար, մարդիկ միայն վնասվածքներով են պրծել։

Այդ վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել։

Աբսուրդը սրանով չի վերջանում։ Գալիս են վերելակը սպասարկողները, ասում, թե ոչ մի լուրջ բան չկա լիֆտին, պարզապես մեջը շատ մարդ է եղել։ Միացնում են, ու նա հիմա նորից աշխատում է։

Ի դեպ, այս շենքում դիվանագիտական երեք ներկայացուցչություն կա՝ Բրազիլիա, Կիպրոս և Հորդանան, բազմաթիվ այլ ֆիրմաների գրասենյակներ։

Եթե մի օր նորից նման դեպք տեղի ունենա ու ավելի վատ հետևանքներով, հիշեք այս գրառումը»,-գրել է  Կարեն Հարությունյանը՝ նշելով Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև