Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ ճանապարհը` Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են․ Զուրաբյան

Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ  ճանապարհը` Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են, որոնք պետք է հանգեն իրական հայկական օրակարգի շուրջ մեծ հասարակական համախմբման ձևավորմանը:

Գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հայաստանում խլացնող մի լռություն է հաստատվել: Նիկոլ Փաշինյանը, գնալով արձակուրդի, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն եւ քանդարար բանսարկությունների աղմուկը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու մեր երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերին:

Որ մենք կարող ենք Հայաստանի իրական մարտահրավերների մասին խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը լռում է, ինքնին աննորմալ երեւույթ է:

Շահագործելով երկրի ղեկավարի կենտրոնական դիրքը և դրանից բխող անմրցելի ազդեցությունը երկրի ինֆորմացիոն հոսքերի վրա, Նիկոլ Փաշինյանը շեղում է երկրի հանրային բանավեճը Հայաստանի համար իսկապես օրակարգային հարցերից հեռու:

Նա զբաղեցնում է մեր հասարակությանն իր իսկ կողմից սարքած ճղճիմ և պառակտիչ ներհասարակական հակամարտություններով, ինչպիսիք են, օրինակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու հոգևորականների կուսակրոնության խախտման պատրվակով Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհը կամ իր իշխանության դեմ իբր նախապատրաստվող «ահաբեկչական» դավադրությունների հետ կապված շինծու գործերը:

Օրակարգային խնդիրների նման նենգափոխման նպատակը շատ պարզ է. Փաշինյանը պետք է բթացնի իր աղետալի ձախողումների մասին ժողովրդի հիշողությունը և նոր առաքելություններ մոգոնի առաջնորդության իր մաշված հայտը նորոգելու համար:

Այո, նպատակը պարզ է, բայց արդյունքն այն է, որ Հայաստանը այդպես էլ չի կարողանում կենտրոնանալ իր համար կենսական մարտահրավերների վրա և հանրային արդյունավետ բանավեճ սկսել իրական օրակարգային հարցերի շուրջ:

Բան այն է, որ հնարավոր չէ ուղղակի անտեսել Փաշինյանի իշխանության կողմից անընդհատ գեներացվող հիստերիկ ղալմաղալները, քանի որ դրանք այնպիսի բևեռացում, բարոյազրկում ու պառակտություն են առաջացնում մեր հանրության մեջ, որ այդ ամենի հաղթահարումը ինքնին դառնում է օրակարգային հարց:

Այդուհանդերձ, Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ  ճանապարհը` Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են, որոնք պետք է հանգեն իրական ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ շուրջ մեծ հասարակական համախմբման ձևավորմանը:

Հայաստանի իրական մարտահրավերների և օրակագային խնդիրների մասին, այս մի գրառումը չծանրաբեռնելու նկատառումով` կխոսենք հաջորդիվ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև