«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու. նրա ռեժիմի գոյությունը խարան է մեր բոլորի ճակատին. Արմեն Աշոտյան

Կառավարությունը հայ ժողովրդի Կառավարությունը չէ և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են: Այս Կառավարությունը այն շրջանակների Կառավարությունն է, այն տերերի, այսպես ասած, կամակատար Կառավարություն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական շահ և հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությունը որպես իշխանություն դրա ամենամեծ ապացույցն է, խարան է մեր բոլորի ճակատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին,  թե ինչու է հայ հասարակությունը Սպիտակ տանը կայանալիք Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման մասին ամենավերջինը տեղեկանում:

Աշոտյանը նշել է, որ որևէ պաշտոն չունի և չի էլ հավակնում ունենալու, հետևաբար ժողովրդի մեջ նաև ինքն է մտնում, նաև իր մեղքի բաժինն է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետի աթոռին է:

«Դա նաև իմ մեղքի բաժինն է, որ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը դեռևս շարունակում է ներկայացնել մի ժողովուրդ, որին հաշվետու չէ, որին կարող է արհամարհել, որի անունից վաճառում է հենց այդ ժողովրդի արժանապատվությունը, հողերը, ունեցվածքը, կյանքերը», — ասել է նա:

Արմեն Աշոտյանը, խոսելով եռակողմ հանդիպման մասին իր ակնկալիքների մասին, նշել է, որ որևէ լավ սպասում չունի և չի կարող ունենալ:

«Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպում է Ձմեռ պապուն՝ մեր համար դա որևէ լավ բան չի խոստանալու, դա կապ չունի ինքը ում է հանդիպում է: Անգամ եթե իր պատկերն է տեսնում հայլու մեջ և Նիկոլը հանդիպում է Նիկոլին, դա արդեն վատ բան է: Մարդ, որ ներկայացնում է մեզ աշխարհում, մեզ դարձրել է աշխարհի մակարդակում ամենաանթասիբ, անպատիվ, ամենավարկաբեկված ազգը: Նման ազգ չկա այս պահի դրությամբ գլոբուսի վրա, նման ժողովուրդ այլևս չկա, որն ուղիղ եթերում խայտառակ է լինում», — հավելել է Աշոտյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև