Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Բանակցային գործընթացը հարթ չի ընթացել․ հիմնական պատճառն այն էր, որ սկզբում ՀՀ-ն ցանկանում էր խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղի մասին դրույթը․ Ալիև

Բանակցային գործընթացն այնքան էլ հարթ չի ընթացել։ Հիմնական պատճառն այն էր, որ այն ժամանակ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղի մասին դրույթը։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այնուամենայնիվ, սա մի հարց է, որը չի համապատասխանում որևէ տրամաբանության: Դա իրավական կամ քաղաքական հիմք չունեցող հարց է։ Մենք փորձել ենք հայկական կողմին բացատրել, որ դա մեր ներքին հարցն է, և միջպետական համաձայնագրում որևէ երկրի ներքին հարց չի կարող ներառվել։

Չնայած դրան, Հայաստանը համառորեն չէր ցանկանում նահանջել իր դիրքերից։ Դրանից հետո ԵՄ Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցան բրյուսելյան հանդիպումներ։ Բայց կրկին, հիմնական հիմնարար հարցը թույլ չտվեց կողմերին համաձայնության գալ այս հարցի շուրջ: Միայն 2023 թվականի «հակաահաբեկչական գործողությունից»  հետո Հայաստանն արդեն ստիպված էր հաշտվել իրողությունների հետ։ Դրանից հետո սկսվեց ակտիվ բանակցային գործընթաց։ Եվ արդեն մի քանի ամիս կողմերը հայտարարում են, որ խաղաղության համաձայնագրի բոլոր հոդվածներն արդեն համաձայնեցված են։ Սա շատ կարևոր պատմական հարց է Հարավային Կովկասի համար»,-ասել է Ալիևը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև