ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան | Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Լրահոս

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովին՝ Truth Social սոցցանցում հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկարներ:

«Մեծ պատիվ էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ: Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», — գրել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930