«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է կրթվում ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զшվթnղական ծրագրով. ադրբեջանագետ

Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին։ Դրանից հետո այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ NE Global-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

««Փաստաթղթում պարունակվող դրույթում, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ընդգծվում է այդ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ հետագա քայլերի կարևորությունը։ Այլ կերպ ասած՝ որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն սպասում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների՝ նպատակ ունենալով վերացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները, որոնք մինչ օրս այնտեղ առկա են»,- նշել է նա։

Հիմա ես հարց ունեմ, արդյոք մենք կարող ենք պահանջել Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերի փոփոխություն։ Այնտեղ, օրինակ, 5-րդ դասարանի դասագրքում գրված է․ «Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար․․․»։

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զավթողական ծրագիր, որով մի ամբողջ սերունդ է կրթվում Ադրբեջանում։ Ի գիտություն ասեմ, որ դասագրքերը փոփոխության են ենթարկվել 2020 թվականից հետո, ինչի հետ կապված ես ևս մեկ անգամ կկիսվեմ իմ հետազոտությամբ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև