Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

Ոչ թե խաղաղության հաստատման, այլ Ադրբեջանի ձեռքբերումների ամրագրման համար. Սուրեն Սուրենյանցը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Դա ամենաքիչը խաղաղության մասին է: Ավելի շուտ այնտեղ ներդրված է մոդել, որի միջոցով Ադրբեջանը դիվանագիտորեն փորձում է ամրագրել բոլոր այն նվաճումները, որոնք ունեցել է ռազմի դաշտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրին:

Նրա խոսքով երկու երկրների՝ միմյանց կողմից տարածքային ամբողջականության ընդունումը որևէ արժեք չունի, երբ հիմքում քարտեզ չկա: Բացի այդ, ըստ համաձայանգրի վեցերորդ կետի՝ սահմանները հստակեցվելու են սահմանագծումից և սահմանազատումից հետո, ինչն էլ, ըստ Սուրենյանցի, նշանակում է, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պայմանական բնույթ է կրում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ համաձայնագրում, որպես հիմք ընդունվող քարտեզի համար սահմանագծում և սահմանազատում կատարվի ի շահ ՀՀ-ի՝ Սուրենյանցը բացառում է:

«Ո՛չ: Առաջինը՝ ուժային անհամապատասխանության կա. Ադրբեջանը Հայաստանից ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ այդ դեպքում անհնար է, որ ավելի թույլ երկիրն իր պայմանները թելադրի: Երկրորդը՝ կարելի էր բալանսավորված լուծում ակնկալել, եթե միջնորդ լիներ»:

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև համաձայնագրի յոթերորդ հոդվածի վրա, ըստ որի կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն կարող տեղակայել։

«Ակնհայտ է, որ  դա Հայաստանին է վերաբերում, որովհետև Ադրբեջանը դրա անժեշտությունը չունի: Դրանով սահմանափակում են  Հայաստանի պաշտպանողական կարողությունները կամ ռազմաքաղաքական դաշինքներ ձևավորելու կարողությունը»,-ասում է նա:

Անդրադառնալով նաև համաձայնագրի ութերորդ և իններորդ կետերին` նշում է, որ դրանցում ծայրահեղականության և անջատողականության այնպիսի սահմանումներ են տրված, որ դաշտ է բացում Ադրբեջանի՝ Հայաստանի ներքին կյանքին անընդհատ միջամտությունների վրա։

Սուրենյանցը խնդրահարույց է համարում նաև համաձայնագրի տասնհինգերորդ կետը, ըստ որի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում կողմերը պետք է հետ կանչեն, չեղարկեն կամ այլ կերպ լուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը:

«Դա նշանակում է լեգիտիմացնել այն բոլոր վայրագությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը 44-օրյա պատերազմում, հետո՝ 2023 թվականին Արցախում», — նշում է նա:

Խոսելով տարածաշրջանում համաձայնագրի ազդեցության, ինչպես նաև այդ գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածության մասին, Սուրենյանցն ընդգծում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցածը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կենսական շահերին:

«Մենք չգիտենք, թե ինչպիսի հակազդեցություն ցույց կտան ԻԻՀ-ն ու ՌԴ-ն: Երբ պատկերը մի փոքր պարզ լինի՝ շատ հարցերի պատասխաններ կունենանք։ Ամեն ինչ կախված է նաև նրանից, թե ինչպիսի գլոբալ համաձայնեցումների կգան ՌԴ-ն ու ԱՄՆ-ն», — եզրափակեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, հավելելով, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպումն իր արդյունքներով մեծ նշանակություն կունենա այս բոլոր հարցերի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի տեքստը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև