Skip to main content

Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր | Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի | ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը | Կառավարության այս ծրագիրը նրա մասին է, որ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման. հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե. Արամ Վարդևանյան | Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում․ Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից | Պիտի նստեն, պիտի փող չունենան, իրենք շուստրի են, ես միամի՞տ. մաֆիան վերջացավ. Փաշինյան

Լրահոս

Հայաստանն ունի վերականգնման իրական հնարավորություններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում. Վահե Հովհաննիսյան

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։  Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։
Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է, որի մասին արդեն լավ գիտեն թե´ թուրքերը, թե´ պոտենցիալ դաշնակիցները, և դրանից մեծապես օգտվում են։ Այդ պատճառով էլ մեր հանդեպ վերաբերմունքն այսպիսին է։ Նույնքան լուրջ խնդիր է ֆորմալ էլիտաների սպառվածությունը։ Բոլոր կարևորագույն փուլերում (ներառյալ՝ ընթացիկ հետվաշինգտոնյան) ճիշտ հարցադրումների, ակտիվ  վարքագծի, ճիշտ ձևակերպումների և հասարակությանն ուղղվող ճիշտ ուղերձների ակնհայտ բացակայությունն ուղղակիորեն պնդում է, որ հայաստանյան էլիտաների էական փոփոխությունն առողջացման միակ ճանապարհն է։

Բարոյալքված հասարակության և սպառված էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի։ Եվ, հակառակը, ունի վերականգնման իրական հնարավորություններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում, որի առաջին կարևորագույն խնդիրը կլինի հասարակության առողջացումը, բարոյալքման դժոխքից հանելը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31