Հայ-գերմանական ռազմավարական օրակարգ. Գերմանիան Հայաստանին ձյունագնացներ է փոխանցել | Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյան | «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը | Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ ջախջախելnւ եմ. էն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան | Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում | Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ | Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից | «Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար | Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը | Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին չի կարողացել զսպել արցունքները Մեսսիի պատմական հեթ-տրիկից հետո | Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն | Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ | Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է | Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ

Համատարած տեղեկատվական և քարոզչական աղմուկի մեջ շատ բարդանում է առողջ, օբյեկտիվ վերլուծության շուրջ քննարկում ծավալելը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ինձ համար առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում մեր գերիների վերադարձի շուրջ։ Հատկապես Թրամփի կողմից դրա մասին խոսելուց հետո, ես ավելի քան վստահ եմ՝ որոշակի համառ աշխատանքը չի կարող անարդյունք մնալ։ Ես դրա մասին շարունակ գրում էի նաև հանդիպումից առաջ։ Եկեք ընդունենք, որ շատ դժվար է պատկերացնել խաղաղություն այն պայմաններում, երբ մեր հայրենակիցները անցնում են շինծու «դատավարությունների» միջով, որտեղ գլխավոր մեղադրանքը հենց ՀՀ-ի դեմ է։ Ընդ որում, օգոստոսի 8-ի հանդիպումից հետո այդ շինծու «դատավարությունները» շարունակվում են։

Զարմանալի չէ, որ Թրամփի՝ 23 հայ քրիստոնյա գերիների ազատ արձակման պահանջով Ալիևին դիմելու տեսանյութից հետո, լռություն է նաև ադրբեջանական դաշտում։

Այո, Ալիևին բարդ է լինելու մերժել Թրամփի այդ խնդրանքը կամ պահանջը։ Դրա համար պետք է հասնել նրան, որ այդ պահանջը հստակ դրվի Ալիևի առաջ։ Ես շատ կուզեի, որ հենց այդ հարցի շուրջ քննարկումը գերակա լիներ հանրային դաշտում, քանի որ դա իսկապես կարևոր քայլ կլիներ հնարավոր խաղաղության կառուցման ճանապարհին»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930