Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վաշինգտոնյան հռչակագիրը չի կարող արժանապատիվ խաղաղություն ապահովել. դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է. Արտակ Բեգլարյան

Վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», — նշել է Բեգլարյանը։

Խոսելով ռիսկերի մասին, նա ասել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ:

«Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ», — ընդգծել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ունենում են հանդիպումներ, քննարկումներ կապված  արցախցիների իրավունքների հետ, Բեգլարյանը պատասխպանել է՝ այո:

«Տարբեր հանդիպում, քննարկումներ սովորաբար ունենում ենք արցախցիներով և հասարակական կազմակերպություններով, հանրային գործիչներով, նաև պետական պաշտոնյաների հետ: Բոլորս հասկանում ենք, որ մեր լծակները և ռեսուրսները խիստ սահմանափակ են, բայց մյուս կողմից, որքան մենք ողջ ենք ու կանք, մենք առնվազն բարձրաձայնում ենք մեր իրավունքների մասին», — նշել է նա, հավելելով՝ հիմնական հարցը ՀՀ-ում պաշտոնական դիրքորոշման փոփոխությունն է: Բեգլարյանը հույս է հայտնել, որ գալիք իշխանությունները ավելի արդար և ներառական որոշումներ կկայացնեն:

Արտակ Բեգլարյանը, շարունակելով թեման, ասել է, որ գործող իշխանությունները արցախցիների ձայնը չեն ուզում լսել, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական հարցերում, այլ նաև ներքին որոշումներում, որոնք վերաբերում են ներսում արցախցիների իրավունքների պաշտպանությանը և շատ դժվար է լինում նրանց հետ որևէ երկխոսության գնալ:

«Հիմնականում հանրային ճնշման, հրապարակային բողոքի ակցիաների արդյունքում որոշակի բանակցություններ ունեցել ենք, կիսատ-պռատ կոսմետիկ բարելավումներ են արել գործող որոշ ծրագրերում, բայց խոշոր առումով կարող ենք ասել, որ գործող իշխանությունները գրեթե զրոյական ներառականության քաղաքականություն են վարում արցախցիների հանդեպ», — նշել է նա:

Արցախի նախկին ՄԻՊ-ն անդրադարձել է նաև Երևանում Արցախի ներկայացուցչության շենքին, նշել, որ այն վերցնելու քաղաքական որոշում կար, որովհետև գործնական առումով դարձել էր Արցախյան պետական ինստիտուտների հենարանը, և սիմվոլիկ առումով՝ Արցախի ժողովրդի համար խորհրդանիշ միակ կառույցը:

«Այդ պատճառով իրենք որոշել են, որ պետք է նաև այս հենարանը վերացնել: Ես վստահ եմ՝ նաև ադրբեջանական կողմն է այսպիսի հարցեր բարձրացրել, այդ թվում, որ նայում ենք ստորագրված համաձայնագրի նախագծում՝ համապատասխան ձևակերպումներն առկա են», — ասել է նա և եզրափակել խոսքը, նշելով, որ արցախցիները և Արցախի հարցով մտահոգ անձինք, հանրային ճնշմամբ, նաև իրավական գործիքակազմերով, պետք է թույլ չտան այդ շենքը խլել արցախցիներից։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև