«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է. Դավիթ Անանյան

Այսօր Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Մի մասը սևեռված է Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությանը՝ քննարկելով դրա իրավական նրբություններն ու քաղաքական ենթատեքստերը։ Ավելի փոքր, բայց խորապես անհանգստացած հատվածը անքուն գիշերներ է անց կացնում` մտահոգված պետության գոյաբանական խնդիրներով, որոնք կարող են որոշել մեր պատմական շարունակականությունը։

Իսկ հանրության մի ստվար զանգված իր պայքարի հիմնական թիրախը դարձրել է ՀՖՖ-ի՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի անսպասելի ու անհասկանալի արագ սպառման խնդիրը։ Վերջիններիս մարտական տրամադրվածությունն անչափ զգալի է, երբ խոսքը գնում է իրենց «բաժին» իրավունքների պաշտպանության մասին, սակայն նույն եռանդը հազվադեպ է դրսևորվում այն ճակատներում, որտեղ վճռվում է պետության ապագան։

Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է։ Եվ երբ ազգային գոյության հիմնասյուները ճաքեր են տալիս, մեր հանրային էներգիան շարունակում է ցրվել մանր հարցերի վրա՝ աննկատ թողնելով պատմական կործանման ստվերը, որն օրեցօր խտանում է մեր գլխավերևում»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև