Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

Աշխարհաքաղաքականության մեջ կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է Թրամփ-Պուտին հանդիպմանն Ուկրաինայի հաշվին համաձայնությունների կնքումից

Աշխարհը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը, որոշ դիտորդների կարծիքով, կարող է հնարավորություն լինել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Սակայն Եվրոպայում և Կիևում անհանգստությունն աճում է. գլխավոր վտանգը, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, այն է, որ ճակատագրական որոշումները կարող են կայացվել «նրանց գլխավերևում», ում այդ որոշումներն անմիջականորեն վերաբերում են, գրում է գերմանական BILD-ը:

Իտալական La Stampa-ն նկատում է. «Աշխարհաքաղաքականության մեջ կա մեկ հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է»։ Ավստրիական Kleine Zeitung-ը գրում է, որ այժմ «ԵՄ-ի փոխզիջումների մեքենան ստեղծում է միայն վախկոտ նվազագույն կոնսենսուս», որը չի աշխատում «ուժեղ մարդկանց կողմից կառավարվող աշխարհում»։

Իսկ ֆիննական Hufvudstadsbladet թերթը նշում է, որ Մոսկվայի հետ անհավասարակշիռ գործարքը կարող է լինել «փոթորկից առաջ անդորրը» և «մահացու հարված միջազգային անվտանգության համակարգին»:

Լրատվամիջոցների կողմից քննարկվող կարգավորման տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կորեական մոդելն» է՝ հակամարտության սառեցում՝ կողմերի միջև ապառազմականացված գոտի ստեղծելով՝ առանց տարածքային փոփոխությունների իրավական ճանաչման։

Գաղափարն առաջարկել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, սակայն Կիևում այն համարվում է վտանգավոր փոխզիջում, որը կստեղծի «երկաթե վարագույր 2.0», բայց իրական խաղաղություն չի բերի։

Մասնագետները զգուշացնում են, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ուշադիր հետևում է բանակցություններին՝ գնահատելով, թե արդյոք նման «նախադեպը» կարող է տարածվել Ասիայում, այդ թվում՝ Թայվանի վրա հնարավոր հարձակման դեպքում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև