57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան | Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա | Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան | Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Աղբավայր կառուցելն ինձ համար մի ծրագիր է, որով փորձելու են հեշտությամբ փողեր լվանալ, անունը կդնեն աղբավայր՝ կկառուցեն աղբանոց. փորձագետ

Վերջին օրերին բռնկված Նուբարաշենի աղբավայրի հրդեհն արթնացրեց հասարակության ուշադրությանը շրջակա միջավայրի աղտոտման և առողջապահական ռիսկեր առաջացնող խնդիրի շուրջ։ Որքանո՞վ է դա վտանգավոր շրջակա միջավայրի և մարդանց առողջական վիճակի համար: Ի՞նչ մեխանիզմներ կամ տեխնոլոգիաներ են կիրառվում միջազգային փորձում՝ աղբավայրերի վերամշակման տեսանկյունից: Ի՞նչ քաղաքականություն կարող է որդեգրել Հայաստանը՝ աղբի  վերամշակման համար: Tert.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Ավագյանի հետ:

«Ակնհայտ է, որ աղբանոցում ընթանում է անթթվածին այրում, այդ տարածքում և՛ պլաստիկ կա, և՛ տարատեսակ կենցաղային աղբ, հագուստի մնացորդներ և այլն: Այսինքն, նաև սինթետիկ նյութերն են շատ, և անօդ պայմաններում այրվելիս ձևավորվում են թունավոր կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք քաղցկեղածին են, թոքերի համար են մեծ վտանգ ներկայացնում և ոչ միայն», — նշում է Ավագյանը:

Նա հավելում է, որ նաև ծանր մետաղների առկայության դեպքում հատկապես տուժում են երեխաները, քանի որ նյութերը կուտակվում են գետնամերձ հատվածում։ Բացի մարդկանց վրա ազդեցությունից, տուժում է նաև բնաշխարհը՝ մեղուներ, թիթեռներ, թռչուններ, հող, ջուր։ Ծանր տարրերը, ծուխն անձրևաջրերի և հալոցքային ջրերի միջոցով ներթափանցում են ստորգետնյա ջրեր ու հողեր: Ընդգծում է՝ այս իրավիճակը իր համար նաև հոգեբանական ճնշման միջոց է, քանի որ հասկանում ես՝ քո երկրի մայրաքաղաքը լավ վիճակում չէ:

Հարցին, թե կառավարման առումով՝ նաև միջազգային փորձը հաշվի առնելով, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել կամ այսօրվանից հետո ի՞նչ կարելի է անել, որպեսզի կանխենք նման իրավիճակները, փորձագետը պատասխանում է առանցքային կետերով.

Կառավարվող աղբավայր՝ հստակ չափորոշիչներով. «Աղբավայր ասելով՝ հասկանում ենք տարածք, որը պետք է լինի անջրաթափանց, վերահսկելի, կշեռքով, մոնիտորինգով։ Բայց սա, եթե արվի առանց վերահսկման, դարձյալ դառնում է աղբանոց»։

Աղբի այրման գործարան՝ ժամանակակից չափանիշներով. «Ժամանակն է ունենալ աղբի այրման՝ թեկուզ փոքր չափի գործարան։ Օրինակ, Ճապոնիայում այրում են աղբը՝ ստանալով էլեկտրաէներգիա։ Տոկիոյում այդ գործարանները տեղակայված են համայնքային կենտրոններում՝ գեղեցիկ դիզայնով, անվտանգ տեխնոլոգիաներով»:

Աղբը՝ ռեսուրս, ոչ թե թշնամի. մասնագետը ներկայացնում է խնդրի արմատական լուծման իր տեսլականը: Նրա դիտարկմամբ՝ գրագետ մոտեցումը հնարավորություն կտա աղբը վերածել թանկարժեք ռեսուրսի՝ էլեկտրաէներգիայի:

«Մեր աղբը կարող է դառնալ թանկարժեք հումք։ Բայց քանի որ պետությունը քայլ չի անում՝ աղբը դարձել է թշնամի»։

Ավագյանը, սակայն, մտավախություններ ունի, ասում է՝ աղբավայր կառուցելու գաղափարը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

«Աղբավայր կառուցելն ինձ համար մի ծրագիր է, որով իրենք փորձելու են հեշտությամբ փողերը լվանալ, անունը կդնեն աղբավայր՝ կկառուցեն աղբանոց: Աղբի հետ կապված անընդհատ ծախսեր է անում պետությունն իր բյուջեից, ինչ-որ պաստառներ է կախում, աղբարկղեր է արտադրում, շարում փողոցներով մեկ, սակայն ամենակարևորն այն է, որ մենք աղբանոցների վերջը տանք», — կարծիք է հայտնում Մարիամ Ավագյանը:

Համոզված է՝ խնդրի արմատական լուծման համար այրման ենթակա աղբը պետք է այրվի, վերամշակման ենթարկման աղբը՝ ապակին, մետաղը, պլաստիկը, թուղթը՝ վերամշակվեն: Իսկ ներկա աղբանոցը ռեկուլտիվացնել, օրինակ՝ հողածածկում անել, վրան ինչ-որ մի բան կառուցել կամ՝ ուղղակի դեկորատիվ ծառեր տնկել:

Մարիամ Ավագյանի դիտարկումները մեկ ուղերձ ունեն. մինչև Հայաստանը չունենա հստակ ռազմավարություն աղբի կառավարման և վերամշակման ուղղությամբ, նման իրավիճակները ուղեկցելու են հասարակությանը, սակայն՝ հնարավոր լուծումները կան։ Մնում է, որ կայացվի քաղաքական որոշում՝ աղբը ռեսուրսի վերածելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև