Skip to main content

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին

Լրահոս

Ինչու մեր ժամանակ այդպես հե՞շտ էր հեղափոխություն անելը. մեծ հաշվով հեշտ էր. ինչո՞ւ, որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ. Նիկոլ Փաշինյան

Այն բոլոր ձերբակալությունները, որ դուք նկատի ունեք, տեղի են ունեցել բացարձակապես ոչինչ տեղի չունեցող միջավայրում: Այսինքն, այնպես չի եղել, որ ցույցեր են եղել և մարդիկ կալանավորվել են: Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ դա նշանակում է՝ քաղաքացիները որևէ սահմանափակում չեն ունեցել:

«Որպես Հայաստանում հեղափոխություն առաջնորդած քաղաքական գործիչ և մարդ, կարող եմ ասել, որ ժողովուրդը ցանկացած պահի երբ որ ուզենա հեղափոխություն անի՝ կանի հեղափոխություն: Ինչի մեր ժամանակ տենց հե՞շտ էր հեղափոխություն անելը: Բայց բոլորին թվում է, թե հեշտ էր և մեծ հաշվով հեշտ էր: Ինչո՞ւ: Որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ, և ժողովրդի կամքը չի կարող չարտահայտվել», — եզրափակել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, իր նախորդ ճեպազրույցում ասել էր, որ հետևություն է արել Ղարաբաղյան շարժմումը չշարունակելու:

«Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», — նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ ենթադրում եմ, որ աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով  կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ որ քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարության հետ։ Հայտարարությանն ի պատասխան ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչները առաջ էին բերել Բագրատ Սրբազանի և մյուսների ձերբակալությունների օրինակը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև