Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Սահմանին զինվոր չի զnhվում, դրանից ընդդիմությունը դժբախտ է, փրփրուրներից են կախվում. Փաշինյան

Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին, ընդդիմությունը 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ հլը շոկի մեջ էր, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի, բա այս ո՞նց կլինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք։ Չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,-շեշտեց Փաշինյանը:

Նա նշեց, որ իր պարտքն է համարում պաշտպանել հաստատված խաղաղությունը: «Դրա ձևը հնարավորինս շատ հաղորդակցության մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ: Այդ խաղաղության հեղինակը ես չեմ, այդ խաղաղության հեղինակը ՀՀ քաղաքացիներն են, որոնք 2018 թվականի մայիսից ամենօրյա ռեժիմով հիբրիդային քարոզչական հարձակումների ներքո են: Բայց մեր ժողովուրդն առավել քան դիմակայուն է: Ես ուզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել այս խաղաղության համար, իրենք վաստակել են խաղաղությունը»,- ասաց նա:

Նա նշեց, որ նրանք դժբախտ են, քանի որ տնտեսությունը չի փլուզվում: «Ամեն օր արտահանումը, տնտեսությունը, ֆինանսական աշխատավարձերն աճում են: Խաղաղությունը հաստատված է, մենք էլ մտել ենք նախկինում Հայաստանում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների վերջնական ոչնչացման, քաղաքական ոչնչացման փուլ, իսկ նրանք ձեռքերը փրփուրներից են գցել: Ես այս ասուլիսներում նաև փրփուրներից եմ ազատում ջրավազանի երեսը, որ նրանց էջը հորով-մորով անենք և անցնենք առաջ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև