Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան

Լրահոս

Ինչպես արձակուրդի ընթացքում ստորագրվեց հերթական միանձնյա որոշումը՝ առանց կոնսենսուսի, առանց դիմադրության, այնպես էլ ստորագրվելու են մյուս որոշումները․ Հովհաննիսյան

Ինչպես ամառվա շոգին, արձակուրդի ընթացքում ստորագրվեց հերթական միանձնյա որոշումը՝ առանց որևէ հանրային ու քաղաքական քննարկման, առանց կոնսենսուսի և իհարկե, առանց դիմադրության, այնպես էլ ստորագրվելու են մյուս որոշումները, որոնք ձևակերպելու են մեր ողբերգության հաջորդ փուլերը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն․

Բրիտանական մամուլի պնդմամբ՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտագործել է պաշտոնի շնորհիվ ձեռք բերած քաղաքական կապերը՝ անձնական շահի, փող աշխատելու համար։ Ընդ որում՝ առանց որևէ տարբերակման՝ արաբական շեյխերից մինչև վենեսուելացի Մադուրո։ Ասվում է նաև, որ Ջոնսոնը  պաշտոնաթողությունից հետո իր հետ լուսանկարվելու համար փող էր պահանջում։

Ու այս մարդը (գուցե նման որակի այլ մարդկանց հետ միասին) համոզել է Ուկրաինայի իշխանություններին՝ չընդունել ստամբուլյան համաձայնությունները, շարունակել պատերազմը, որի հետևանքն այսօրվա ավերված պետությունն է, միլիոնավոր զոհերը և տասնյակ միլիոնների խեղված ճակատագրերը։ Այս մարդիկ թքած ունեն այլ ժողովուրդների կյանքերի վրա, այլոց դժբախտությունը նրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում։

Ակնհայտ է, որ այլ ջոնսոններ էլ Հայաստանի գործող իշխանություններին են համոզել ընդունել որոշումներ, որոնք մեզ բերել են ողբերգության։ Ո՞վ է համոզել Հայաստանի իշխանություններին.

1. Մերժել և ժողովրդից թաքուն պահել 2019-ի խաղաղ կարգավորման առաջարկը՝ դրանով բացելով ուղիղ դուռ դեպի պատերազմ։

2. Մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը։

3. Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո հայաթափումն արդեն տեխնիկական խնդիր էր։

Սրանք նույն ողբերգական, բայց տրամաբանական շղթայի հատվածներն են։ Իհարկե, նրանց արանքում կան բազմաթիվ երևացող-չերևացող որոշումներ, բայց ողբերգության ողնաշարը կազմում են այս երեքը։

«Ո՞վ համոզեց» հարցը մեզ համար ունի կենսական նշանակություն (դրան հետևում է, իհարկե, այլ երկար հարցաշար)։ Դա նախ և առաջ բանալին է՝ հասկանալու, թե ինչ կատարվեց, ինչպես հնարավոր եղավ մեր ողբերգությունը։ Բայց դա շատ կարևոր է նաև հասկանալու համար, թե ինչպես շարժվենք առաջ, ինչպես կազմակերպենք պետության և հասարակության հետպատերազմյան վերականգնումը, ինչպես խուսափենք այս արյունոտ սցենարի հետագա զարգացումներից, որոնք մեզ համար նախատեսում են պետականության կորուստ և երևանամերձ հայկական ռեզերվացիա։

Ինչպես ամառվա շոգին, արձակուրդի ընթացքում ստորագրվեց հերթական միանձնյա որոշումը՝ առանց որևէ հանրային ու քաղաքական քննարկման, առանց կոնսենսուսի և իհարկե, առանց դիմադրության, այնպես էլ ստորագրվելու են մյուս որոշումները, որոնք ձևակերպելու են մեր ողբերգության հաջորդ փուլերը։

Եվ մեր քաղաքական մտքի ու գործող ձևաչափերի խայտառակ տապալումն է, որ 4-5 տարի է՝ չեն կարողանում ձևակերպել, զտել ամենակարևոր հարցադրումները, դրանք հասանելի դարձնել սեփական ժողովրդին, դրանք դարձնել հանրային պահանջ։

Այդ հարցերի հետևում քաղաքականությունից  և նույնիսկ բարդ աշխարհաքաղաքական ծրագրերից այն կողմ, կա մեծ էմոցիա, անսահման մարդկային ողբերգություն։ Ի վերջո, այդ էմոցիան է ձևակերպելու փոփոխությունների անկոտրում պահանջը, բայց նաև արձանագրելու քաղաքական մտածողության այսօրվա դատարկությունը։

Նոր իշխանության հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ այդ էմոցիան չվերածել պարզապես ողբի առարկայի, այլ այն հաշվի առնելով՝ գտնել քաղաքական լուծումներ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև