Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Մեր անկախությունից անցել է 34 տարի, կինոթատրոններում հայերեն թարգմանությամբ ֆիլմեր չեն ցուցադրվում, այս հարցը լուծում չունի՞. Ռուբինյանը՝ նախարարին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ բարձրացնելով կինոթատրոններում ֆիլմերի հայերեն թարգմանության խնդիրը։

«Մեր անկախությունից անցել է 34 տարի, բայց կինոթատրոններում ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ։ Չկա գոնե մի կինոթատրոն, որտեղ ֆիլմերը լիովին հայերեն ցուցադրվեն։ Ես դեմ չեմ, թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ ռուսալեզու քաղաքացիների համար, լավ, այս հարցը լուծում չունի՞»,-ասաց Ռուբինյանը։

Ի պատասխան՝ նախարար Անդրեասյանը նշեց, որ դեռ 2021-ին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսվել էր խնդրի կարգավորում, սակայն այն ուժի մեջ էր մտնելու միայն 2030 թվականից:

«Կարծում եմ՝ դա շատ ուշ է։ Այժմ բերում ենք օրենքի փոփոխություն, որը կքննարկվի աշնանային նստաշրջանում։ Առաջարկում ենք այդ պահանջը ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից։ Տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս հեշտությամբ ապահովել հայերեն ենթագրերով ֆիլմերի ցուցադրումը, ինչը կարող է դառնալ օրենսդրական պահանջ»,-ասաց Անդրեասյանը։

Նա հավելեց, որ քննարկումների ընթացքում Ազգային ժողովում կփորձեն գտնել ամենաարդյունավետ լուծումը՝ թե՛ ենթագրերով, թե՛ ձայնային թարգմանության հնարավորությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև