Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է. ադրբեջանագետ

Ես տարբեր առիթներով կիսվել եմ իմ ալիքում Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ արված իմ հետազոտության արդյունքներով։ Նյութը բավականին ծավալուն է, բայց ունի նաև աուդիո տարբերակ, այնպես որ, եթե դեռ չեք կարդացել, առաջարկում եմ ծանոթանալ։ Այդ նյութում հստակ կտեսնեք, թե ինչպես է ՀՀ տարածքը ներկայացվում որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը՝ բացառապես որպես «թշնամիներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Սակայն, վերջերս աչքիս ընկավ արտերկրում ապրող մի ադրբեջանցի հետազոտողի՝ Շալալա Մամեդովայի աշխատանքը, որը հրապարակվել է «Baku Research Institute» կայքում 2025 թ. սեպտեմբերի 5-ին։ Այդ հետազոտական հոդվածում վերլուծվում է, թե ինչպես են Ադրբեջանի դպրոցական պատմության դասագրքերում վերջին տասնամյակներին ներկայացվում Հայաստանը և հայերը։ Նյութը անգլերեն է, բայց ես կթարգմանեմ դրանից միայն մի հատված.

«Ներկայացնելով Ալբանիայի սահմանները՝ նշվում է, որ դրանք ընդգրկում էին ներկայիս Հայաստանի տարածքը (մեջբերման փակագծերում նշվում է, որ այդ տարածքը եղել է Արևմտյան Ադրբեջան): Այսպիսով, դասագիրքը հնագույն ժամանակներում Ալբանիայի և Ատուրպատենի հարևանությամբ որևէ հայկական տարր չի հիշատակում։ Ալբանիայի արևմուտքում գտնվող քաղաքակրթությունը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան»։

Կարևոր համարեցի ներկայացնել, որ անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա, իմ կարծիքով, ամենամեծ խոչընդոտներից մեկն է իրական խաղաղության կառուցման ճանապարհին…»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև