Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան

Լրահոս

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ Այս մասին ասված է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Այս տարվա մրցանակակիրները հայտնաբերել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգի աշխատանքը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում այն ​​կարող է հարձակվել մեր իսկ օրգանների վրա»,-նշվում է հայտարարության մեջ:

Բրունկոուն, Ռամսդելը և Սակագուչին մրցանակը ստացել են իմունային համակարգի կողմից մարմնին վնասելը կանխող պերիֆերիկ իմունային հանդուրժողականության հետ կապված նորարարական հայտնագործությունների համար։ Դափնեկիրները նույնականացրել են իմունային համակարգի «անվտանգության պահապաններին»՝ կարգավորող T բջիջները, որոնք կանխում են իմունային բջիջների հարձակումը մարմնի վրա։

Գիտնականների հայտնագործությունները սկիզբ են դրել պերիֆերիկ հանդուրժողականության ոլորտի զարգացմանը՝ խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը, որոնցից մի քանիսն այժմ կլինիկական փորձարկումների փուլում են։

Նոբելյան մրցանակի հանձնաժողովից նշել են, որ սա կարող է հանգեցնել նաև ավելի հաջող փոխպատվաստանյութերի մշակմանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև