Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ցեմզավոդից խոսաց, ասել եմ՝ հայրենիքս չեմ փոխի ունեցվածքի հետ, 25 տարի հետո հիշեցի՞ն. Ծառուկյան | Ես ասել եմ՝ իմ հայրենիքն ունեցվածքով չեմ կարող փոխել. Ծառուկյանը` Փաշինյանի՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու հայտարարության մասին | Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքը. Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին | Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո աճել է ավելի քան 2,5 անգամ. ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ. Civilnet | «Բոլորին դեմ եմ»-ը «մուկ տշելու» ակցիա է անում կառավարության շենքի դիմաց | Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ» | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 3-4 աստիճանով, վաղը նույնքան կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15 -ին` վառեց. Փաշինյանի նման դավաճան էլ չկա | ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում. Էդուարդ Շարմազանով | Ծեծկռտուք՝ Երևանում | Լիսաբոնի վետոն և հետագա բանակցությունները․ ինչու է Փաշինյանի պնդումը սխալ․ Civilnet | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ցավը տանեմ, ձեր դուխն ու հզորությունը ամեն ինչ է. Ծառուկյանը՝ պատերազմի մասնակիցներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քվեից է կախված ամեն ինչ․ քարոզարշավի 13-րդ օրը Կոտայքի մարզում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է․ նույն սցենարն է լինելու, ինչը եղավ ՀԷՑ-ի դեպքում

Լրահոս

Ես ոչ թե Պարույր Սևակի անձն եմ քանդակել, ես գաղափարական կոմպոզիցիա եմ ստեղծել, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն». քանդակագործ Լևոն Թոքմաջյան

Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Այն համացանցում մեծ քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։

Օգտատերերը քննադատում էին, որ քանդակագործը Պարույր Սևակի կերպարը ճիշտ չի ներկայացրել։

Aysor.am-ի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ տեղյակ է քննադատություններից. «Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս։ Մինչև հիմա ինձ այդքան մարդ չէր զանգել։ Հիմա ստիպված պետք է բոլորին պատմեմ քանդակից։ Ես խնդրում եմ՝ գնացեք, քանդակն անձամբ տեսեք, դպրոցի տնօրենի հետ խոսեք, կտեսնեք, որ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Ես ոչ թե Պարույր Սևակի անձն եմ քանդակել, ես գաղափարական կոմպոզիցիա եմ ստեղծել, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն»։ Ի՞նչ են իրար խառնվել։ Մեկն ասում է՝ ձեռքերն են մեծ, մեկն ասում է՝ քիթն է մեծ։ Ախր հո էդպե՞ս չի։ Կարող է ձեռքերն էլ մեծ լինեն, էդտեղ ի՞նչ կա։ Դուք հիշո՞ւմ եք՝ Առնո Բաբաջանյանի քանդակի հետ կապված ինչ պատմություններ եղան, էլի բզկտեցին, խեղճ քանդակագործին ինֆարկտի հասցրին, մահացավ։ Հիմա այդ բոլոր ասողները մահացել, գնացել են, բայց քանդակը կա»։

Ըստ Թոքմաջյանի՝ ստեղծագործությունները ժամանակ են պահանջում, որպեսզի ճիշտ ընկալվեն. «Ախր ես գաղափարն եմ ստեղծագործել, ինքը նստած է և նայում է իր գերեզմանաքարին, կարծես, կանխագուշակում է իր բախտը։ Հիմա այդտեղ ասել, թե արձանը Պարույր Սևակին նման չէ, քիթն ա մեծ, ձեռքն ա մեծ, դա ապուշություն է։ Իմ նպատակը չի եղել Պարույր Սևակի ֆիզիկական անձը ցույց տալը, այլ՝ նրա գաղափարը, հոգեկանը, ընդվզումը, պայքարը ժամանակի ու իրականության հետ։ Եթե իրենք չեն հասկանում, ես մեղք չունեմ»։

Հարցին՝  մշակույթի գործիչները, իր քանդակագործ գործընկերներն ի՞նչ կարծիք են հայտնել քանդակի մասին, Թոքմաջյանը պատասխանեց. «Էդ ո՞վ է գալիս ինձ հետ իր գործը քննարկում, որ ես էլ քննարկեմ։ Սա նվիրատվություն է, իմ կողմից նվեր է դպրոցին։ Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ քանդակի վրա։ Այսօր աշխարհը գլխի վայր շուռ է եկել, հիմա ի՞նչ են փնտրում այդ արձանի մեջ, չեմ հասկանում։ Ինձ համար անհասկանալի են այդ քննադատությունները։ Դա մի խումբ է անում։ Միշտ ասել եմ՝ շնորհակալ եմ այդ խմբին, որ այդքան աչալուրջ հետևում է իմ ստեղծագործական վերելքին։ Թող ոչ մի բան չանեն, միայն նստեն ու բամբասեն, իսկ ես արվեստանոցում ճգնելով աշխատում եմ։ Կարող է պատահի, որ մի բան էլ իրենց սրտով չի, ինչ անենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031