Skip to main content

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում. Fip.am | Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսագուլյանի մեղքի բացակայությունը հաստատվել է դեռ նախաքննական փուլում Աննա Ծառուկյան | Մեր հարևանն է. հոյակապ ընտանիք են. վերամբարձ կռունկը ընկնելու հետևանքով մահшցած երիտասարդի հարևանուհի | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով | Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն | Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյшն մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից | Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասին | Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր | «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ | Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքները | Հայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումը | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 30-ին | Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար | ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Լուսանկարները ևս հաստատում են՝ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է 2 եկեղեցի (լուսանկարներ)

Երկու «ապօրինի կառույցների» քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում, հայտարարում են Բաքվից՝ հաստատելով, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։

«Ազատության» Պրահայի գրասենյակում արբանյակային թարմ լուսանկարներն են վերլուծել՝ հստակ երևում է՝ հսկա մայր տաճարի տեղում սպիտակ սալահատակն է, Սուրբ Հակոբի տեղում՝ սև հող, փոխանցում է Ազատությունը:

«Հայրենի տարածքներ վերադարձող նախկին հարկադիր տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին, դատական ատյաններին՝ օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունների ապամոնտաժման պահանջով», — ասված է Կովկասի մահմեդականների վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Այդ ովքե՞ր են վերադառնում․ Ստեփանակերտում շատ քիչ էին ադրբեջանցիները և ապրում էին Կրկժանի վերին թաղում և ոչ եկեղեցու թաղերում, հակադարձում է Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Կոնկրետ Ստեփանակերտում միշտ էլ հայ բնակչությունը ոչ թե մեծամասնություն է կազմել, այլ եղել է գերակշռող, այսինքն՝ Ստեփանակերտը միշտ եղել է մեծամասամբ հայաբնակ քաղաք: Ադրբեջանցիներն ապրել են որոշակիորեն Կրկժանի վերին թաղում, եղել են տարբեր շրջաններից բերված 1960-ականներին, որպեսզի փոխեն ԼՂԻՄ ժողովրդագրական իրավիճակը: Այնպես որ, Կովկասցի մահմեդականների միության հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի», — «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Միջազգային հումանիտար իրավունքից է խոսում Բաքուն՝ հիմնավորելով եկեղեցիների ոչնչացումը․ գրում են՝ դրանք Ադրբեջանի համաձայնությամբ չեն կառուցվել, և քանդելով իրենք օրինականություն են վերականգնում, որը խախտվել է «օկուպացիայի» տարիներին։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ դա ոչ թե օկուպանտների, այլ բնիկների մշակույթն է։

«Դա միջազգային իրավական որևէ բանի չի դիմանում, որովհետև շատ վաղուց Արցախի հայ բնակչության իրավունքը դեռևս սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը՝ որպես բնակիկների: Եթե մենք օկուպացիա էինք, ապա Խորհրդային Միությունն ինչո՞ւ է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ ստեղծել», — ասում է նա:

Ադրբեջանի մահմեդականների վարչությունը 30 տարում կառուցված եկեղեցիների վերացման հիմքեր է ներկայացնում, բայց այդպես էլ ոչինչ չի ասում, թե ինչու են քանդել 18-19-րդ դարերի Շուշիի Կանաչ ժամը, Մոխրենեսի եկեղեցին։ Բաքուն ինքն իրեն է գովում՝ «հանդուրժող են», այդ երկրում կողք կողքի «եկեղեցի, մզկիթ ու սինագոգ է գործում»։

«Եթե իրենք այդպես տոլեռանդ են և պահպանում են այդ թվում՝ հայկական եկեղեցիները՝ բերելով Բաքվի օրինակը, ապա ո՞ւր են Նախիջևանի 27 հազար հուշարձանները, հյուսիսային Արցախի հուշարձանները», — հարցում է Արցախի թեմական խորհրդի ատենապետը։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930