Skip to main content

Օր, երբ Իսրայելը կանգ է առնում․ Արտակ Զաքարյան | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է. դա չպետք է տեղի ունենա. Սամվել Կարապետյան | Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ | Երբ մեկը նաև ուրիշի իրավունքի համար է պայքարում, դա քաղաքացիական պատասխանատվություն է․ Անի Կարապետյան | Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը | Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել Կարապետյան | Դոլարի մասնաբաժինը SWIFT-ով միջազգային հաշվարկներում հասել է պատմական առավելագույնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ո՞ր մոտեցումն է կիսում ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը | «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող ռուսական բազան հենց վաղն էլ հանեն, մեզ պետք չի․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանազատման գործընթացը ցույց կտա՝ Քյարքիում հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե չէ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուքմեյքերական գրասենյակները պետական հովանու ներքո. մանրամասներ

Լրահոս

Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը

Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները։

Հայաստանն արդեն իսկ ծաղիկների մեկ խմբաքանակ՝ 5500 ծաղիկ է արտահանել Լատվիա։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենն էլ հունիսի 7-ին հայտարարել էր, որ Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով հայկական ծաղիկ արտադրողներին Եվրոպայի և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։

Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրել էր, որ իր երկիրն աջակցում է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսած աջակցության փաթեթին, որի մասին հունիսի 4-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝  նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել էր նա:

Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ էլ արդեն Ուկրաինա է հասել։ 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը։ Մոտավորապես նույնքան ծաղիկ էլ երկրորդ բեռնատարում է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել  է Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։

Մարատ Հակոբյանի տեղեկություններով՝ հայկական ծաղիկների՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։

Նա նաև նշեց, որ սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են իրենց ստացած հայկական ծաղիկները և հայտնում դրանց վաճառքը սկսելու մասին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») որոշում էր կայացրել մայիսի 22-ից ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի Հանրապետությունից ծաղիկների ներկրումը։ Նշվել է, որ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև կավարտվեն հայաստանյան ջերմոցային տնտեսությունների ստուգումներն ու ստացված տվյալների ամփոփիչ վերլուծությունը։

Ռուսական կողմն այս քայլը հիմնավորել  էր սեփական բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը պնդել էր, թե հայկական ծաղկային խմբաքանակներում իբր հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքի համար կարանտինային համարվող վնասատուներ ու օբյեկտներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև