Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող | Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am | Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան | 9-րդ գումարման ԱԺ-ում ձևավորված ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է. Փաշինյան | Նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը (տեսանյութ) | 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան | Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը | 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան | Փաշինյանը գնում է չորրորդ ժամկետի, որովհետև Փաշինյանը շուտով կընտրվի չորրորդ անգամ. Ռուբինյան | Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով | «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով | Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը | ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան. փոխվարչապետ | Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել (տեսանյութ)

Լրահոս

Նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը (տեսանյութ)

Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագիծ՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը:

Երկու նախաձեռնություններն էլ կազմում են բազմաֆունկցիոնալ համալիրի մաս, որոնք իրականացնում է Գրին Ռոքը՝ փուլային եղանակով: Նոր տարածքները քաղաքում ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ տարբեր ձևաչափերի այցերի և բնակության համար, սկսած կարճաժամկետ այցերից և ուսուցումից մինչև երկարաժամկետ բնակություն, հեռավար աշխատանք և նոր նախաձեռնությունների իրականացում։

«Մեր նպատակն է քաղաք ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, փորձագետների և զբոսաշրջիկների։ Դրա համար անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել և պահպանել համապատասխան ենթակառուցվածքները և հենց այս նպատակին է ծառայում PPLS rooms co-living-ը՝ ապահովելով հարմարավետ և գրավիչ կեցության պայմաններ այստեղ ժամանող մարդկանց համար։ Իսկ Villa 3-ը ժամանակակից կրթական և համագործակցային տարածք է, որտեղ կձևավորվեն ապագայի կրթական նախաձեռնություններն ու օրակարգը»,-ասում է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

PPLS rooms co-living-ը ժամանակակից և հասանելի բնակության նոր ձևաչափ է Դիլիջանում, որը գտնվում է Մյասնիկյան 142/3 հասցեում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։ Այն ունի 60 սենյակ և միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև 120 մարդու։ Տարածքում համադրված է բնակության մի քանի ձևաչափ․ ստորին հարկերում գործում է համատեղ կեցության մոդելը՝ ընդհանուր խոհանոցներով և հանրային գոտիներով, իսկ վերին հարկերում առաջարկվում են մասնավոր բնակության տարբերակներ։ Ակնկալվում է, որ PPLS rooms-ը տարեկան կհյուրընկալի մինչև 8,000 հյուր և ռեզիդենտ։

«Սա մեր պրոյեկտներից մեկն է, որը գտնվում է Դիլիջանի սրտում: Ինքն իրենով յուրօրինակ է, քանի որ այստեղ ապրելու են մեր աշխատակիցները, ուսանողները և Դիլիջանի հյուրերը, որոնք գալու են այստեղ աշխատեն և իրենց հետագա աշխատանքային կարիերան ստեղծեն, թեկուզ՝ մեր հետ, Գրին Ռոքի հետ»,-նշում է Green Rock Operations-ի տնօրեն Վալերի Բաղդագյուլյան:

Villa3 Community hub-ը համագործակցության, ստեղծարարության և աշխատանքի տարածք է, որը ստեղծվել է նոր կապերի, գաղափարների և համատեղ նախագծերի ձևավորմանը նպաստելու նպատակով։ Այն նախատեսված է ինչպես տեղացիների, այնպես էլ քաղաք այցելողների համար: Villa3-ում նախատեսված են աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների և միջոցառումների տարածք, հանգստի գոտիներ և բացօթյա տեռաս։

Villa3-ի ինտերիերի դիզայնը մշակվել է միջազգային IND ճարտարապետական բյուրոյի հետ համագործակցությամբ։ Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից՝ 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։

«Մենք աջակցել ենք այս գեղեցիկ համայնքային կենտրոնի ինտերիերի ձևավորմանը։ Այս նախագիծը մեզ համար հատկապես հետաքրքիր էր, քանի որ հնարավորություն էր տալիս համատեղել ազգային ժառանգությունն ու ինքնությունը՝ տարածքի դիզայնի միջոցով: Մենք մեծ հաճույքով ենք համագործակցում Green Rock-ի հետ և վստահ ենք, որ այստեղ իսկապես յուրահատուկ ու հաջողված միջավայր է ձևավորվելու»,-ասում է IND-ի Ինտերիերի բաժնի ղեկավար, գլխավոր ճարտարապետ Յուլյա Պարֆենովան:

Villa3-ի բնապահպանական արդյունավետությունը գնահատվել է միջազգային EDGE ստանդարտով: Արդյունքների համաձայն՝ նախագիծը հնարավորություն է տալիս 35%-ով նվազեցնել էներգիայի, 30%-ով՝ ջրի սպառումը, ինչպես նաև 39%-ով կրճատել շինանյութերի ածխածնային հետքը։

Նախագծի գաղափարախոսությունը հիմնված է «երրորդ վայրի» հայեցակարգի վրա՝ որպես տան և աշխատանքի միջև գտնվող տարածք, որտեղ ձևավորվում են համայնքներ և առաջանում համագործակցության նոր ձևեր։

«Այսօրվա միջոցառումն ինձ համար ուրախալի է, քանի որ Villa3-ը հանրային տարածք է, որը կարող է տրամադրություն և բնավորություն փոխել Դիլիջանում: Թվային թափառաշրջիկները մեծապես գնահատում են և սիրում են Դիլիջանը, գալիս են այստեղ ապրելու, աշխատելու, այսպիսի վայրերը նրանց ոգևորում են»,-նշում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան:

«Այս երկու պրոյեկտն իրար կապակցված են, որովհետև կարող են մեկ վայրում աշխատել և նոր մտքեր գեներացնել, քաղաքը փոխել, իսկ մյուս տեղում կարող են բնակվել։ Նորություն է քաղաքում, որովհետև և՛ գնային քաղաքականությամբ, և՛ ֆորմատով միակն է Դիլիջանում: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան, աշխատեն, ապրեն և նոր գաղափարներ ստեղծեն Դիլիջանում՝ նպաստելով քաղաքի զարգացմանը և նոր պրոյեկտների ստեղծմանը»,-ընդգծում է Green Rock Operations-ի գործառնական մենեջեր Ֆլորա Ամիրխանյանը։

Զարգացող քաղաքների համար նման տարածքները ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ են, որոնք նպաստում են տաղանդների ներգրավմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և տեղական համայնքների զարգացմանը։ PPLS Rooms քոլիվինգի և Villa3 Community hub-ի գործարկմամբ Դիլիջանում ձևավորվում են նոր հնարավորություններ, որոնք ամրապնդում են քաղաքի դիրքը՝ որպես կրթական, զբոսաշրջային և նորարարական կենտրոն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930