Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 847, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 36, վարելու ընթացքում ծխելու՝ 668, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 2210 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 143-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 168-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 55-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 95 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19912 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 282 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 440 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 73, չամրակապված վարելու՝ 6999, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 346, վարելու ընթացքում ծխելու՝ 738, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 869, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 104, արագության գերազանցման՝ 2274 և 5726 այլ իրավախախտում։ 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 937-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 491-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 235-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև