Skip to main content

Օր, երբ Իսրայելը կանգ է առնում․ Արտակ Զաքարյան | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է. դա չպետք է տեղի ունենա. Սամվել Կարապետյան | Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ | Երբ մեկը նաև ուրիշի իրավունքի համար է պայքարում, դա քաղաքացիական պատասխանատվություն է․ Անի Կարապետյան | Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը | Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել Կարապետյան | Դոլարի մասնաբաժինը SWIFT-ով միջազգային հաշվարկներում հասել է պատմական առավելագույնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ո՞ր մոտեցումն է կիսում ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը | «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող ռուսական բազան հենց վաղն էլ հանեն, մեզ պետք չի․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանազատման գործընթացը ցույց կտա՝ Քյարքիում հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե չէ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուքմեյքերական գրասենյակները պետական հովանու ներքո. մանրամասներ

Լրահոս

Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է։ Վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք,  հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ժամանակակից Ռուսաստանի մտածողներից, տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը իր երկրի համար դժվար այս փուլում ձևակերպել է օպտիմիզմի բանաձևը. «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը»։

Այս գաղափարի տակ դրվում է մի քանի գործոն։ Իհարկե, հիմա ճգնաժամ է, բայց եթե պլանավորման հորիզոնը երկարացնես, ապա հեռանկարը կփոխվի։ Ցանկացած ճգնաժամի դեպքում ազգերը, պետությունները գտնում են զարգացման ելքերը։

Եվ իհարկե, Աուզանը պնդում է, որ ապագան պայմանավորվում է հասարակությունների քայլերով։

Ցանկացած ժողովուրդ և պետություն ունի ճգնաժամի իր մոդելը և խորությունը։ Չկա ճգնաժամի համընդհանուր ձևակերպում։ Հայաստանը, ըստ իս, հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է։

Ես չգիտեմ՝ Աուզանի բանաձևը մեր պարագայում կաշխատի՞, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, վաղը չէ մյուս օրը։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ զարգացման ելքերը, վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք,  հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև