Skip to main content

Օր, երբ Իսրայելը կանգ է առնում․ Արտակ Զաքարյան | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է. դա չպետք է տեղի ունենա. Սամվել Կարապետյան | Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ | Երբ մեկը նաև ուրիշի իրավունքի համար է պայքարում, դա քաղաքացիական պատասխանատվություն է․ Անի Կարապետյան | Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը | Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել Կարապետյան | Դոլարի մասնաբաժինը SWIFT-ով միջազգային հաշվարկներում հասել է պատմական առավելագույնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ո՞ր մոտեցումն է կիսում ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը | «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող ռուսական բազան հենց վաղն էլ հանեն, մեզ պետք չի․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանազատման գործընթացը ցույց կտա՝ Քյարքիում հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե չէ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուքմեյքերական գրասենյակները պետական հովանու ներքո. մանրամասներ

Լրահոս

ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան. փոխվարչապետ

ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6,444 ընտանիքների, որոնցում ներառված են 26,432 մարդ: Ընտանիքներից ավելի քան 13,4 հազար մարդ արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը: Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ, այդ աջակցության շրջանակում Կառավարության ստանձնած պարտավորությունների գումարը արդեն իսկ 85 միլիարդ դրամ է։

2025 թվականին տարեվերջին Կառավարությունը հաստատեց նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը, որի նպատակն է բնակարանային խմբերում խնդրի կարգավորման այլընտրանքային եղանակ առաջարկել մինչև 3 անդամից բաղկացած այն տեղահանված ընտանիքներին, ովքեր կգերադասեն բնակարանային խնդիրը լուծել ոչ թե բնակարան գնելու, այլ Կառավարության աջակցությամբ երկարաժամկետ վարձակալության միջոցով»,- նշել է Խաչատրյանը:

Փոխվարչապետն ընգծեց՝ կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ ծրագրերին զուգահեռ շարունակվել են նաև դրամական աջակցության ծրագրերը, 2025 թվականի ապրիլից աջակցությունը շարունակվել է մինչև 18 տարեկան երեխաների, թոշակառուների և սոցիալական այլ խոցելիություն ունեցող անձանց համար, փոփոխության նպատակը եղել է խրախուսել աշխատանքը և մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Հայաստանի տնտեսական կյանքին։

«2025 թվականի դեկտեմբերի դրությամբ շարունակել է աջակցություն ստանալ շուրջ 44,4 հազար մարդ, իսկ 2025 թվականին պետական բյուջեից այդ նպատակով ֆինանսավորման փաստացի ծախսը կազմել է 32.7 միլիարդ դրամ»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև