Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու ՀՀ-ի մի մասը հանձնելու, զոհերի և օկուպացված տարածքների համար. Միրզոյան | Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները | ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա | Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի. Ալիև | Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիև | Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհանդիպենք Արցախի պետնախարարին.արցախահայությունը պետք է այստեղ ունենա կազմակերպվածություն.Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ընտրություններում ես չեմ պարտվել. հարգված սպորտսմենի ընտանիքից եք, գիտեք. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենի հարցով ի՞նչ քննարկում օրինակ. Նարեկ Կարապետյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկապես Փաշինյանի արձանները ոսկուց չեն, էժան հումքից են, հեշտ են վանդալիզմի ենթարկվում. Ղազարյան | Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք. այս պահի դրությամբ շարժվում ենք մեր բնականոն ընթացքով. ԿԲ նախագահ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը.

«2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։

Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։

Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։

Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները։

Իրենց ընտանիքների համար նրանք «օրակարգային հարց», «քաղաքական հարց» կամ «բարդ դիվանագիտական խնդիր» չեն։ Նրանք ամուսիններ են, հայրեր, պապիկներ, որդիներ և եղբայրներ։ Նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Այսօր չափազանց հաճախ է թվում, թե նրանց ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։

Այս ողջ ընթացքում նրանց ճակատագրի շուրջ շարունակվում են անվերջ քննարկումները՝ մեխանիզմների, ընթացակարգերի, լիազորությունների և քաղաքական հանգամանքների մասին։ Մինչ ոմանք զբաղված են իրենց քաղաքական դիրքերը պահպանելով, մյուսները, գտնվելով անազատության մեջ, տարիներ շարունակ սպասում են գոնե մեկ լուսանկարի, մեկ նամակի կամ հարազատներից մի քանի խոսքի։

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։

Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը։

Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։

Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։

Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։

Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունըը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։

Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։

Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել:

Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ letters@freearmenianprisoners.com

Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support — Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։

Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ։

Վերոնիկա Զոնաբենդ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930