Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին | Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանման հատվածում | Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. Նիկոլ Փաշինյան | Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ | Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց | Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր

Լրահոս

Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս. հայտարարություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները  խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին: Իշխանամերձ որոշ լրատվականներ  հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  կարող է տեղափոխվել  Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա: Այս մասին ասված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ:

«Ստահոդ լուրեր տարածելու աղբյուրը 2018 թվականից առ այսօր հանդիսանում են ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք փորձում են հակաեկեղեցական և հակապետական գործունեությունը քողարկել ապատեղեկատվություն տարածելով և մարդկանց մանիպուլացնելով:

Այս տեղեկատվությունը մեկ անգամ ևս դրսևորումն է իշխանությունների հիվանդագին երևակայության: Վեհափառ Հայրապետը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է Եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին: Վեհափառ Հայրապետը, որպես ազգընտիր Կաթողիկոս, ընտրվել է Ազգային Եկեղեցական ժողովի կողմից, որի անդամները հոգևորականներ և աշխարհիկ ներկայացուցիչներ են, Վեհափառ Հայրապետն Օծյալ է:

Թիրախավորելով Եկեղեցու միասնականությունը և Վեհափառ Հայրապետին՝ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին,  ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս: Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումը, հակառակ Սահամադրության և գործող օրենսդրության, ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը: Իշխանությունների այս փորձերն ամբողջովին դատապարտված են ձախողման, քանզի սուտը չի կարող հաղթել Ճշմարտությանն ու Արդարությանը, որոնք միտված են Հայ ժողովրդի հավաքական ինքնության, միասնականության դեմ, Հավատքի պահապան աստվածահիմն առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու պառակտմանը:

Այս անձինք դատապարտված են ինքնակործանման, քանի որ ոչ մարդկանցից են ամաչում, և ոչ Աստծուց վախենում: Հիշեցնում ենք, որ օրինական և առաքելաշավիղ Լուսավորչի գահին ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է ազգընտիր օծյալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ ուխտադիր Վեհափառ Հայրապետը»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930