Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը | Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ | Ի՞նչ է ասել Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․ փաստեր | Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին | Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում․ Վահե Հովհաննիսյան | Մեր մարզիկների հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են․ Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին | Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանման հատվածում | Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. Նիկոլ Փաշինյան | Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ | Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց | Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին

Լրահոս

Ուզում եմ մարզերում բնակվող և այս օրերին Երևանում անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ Նազարյան

Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանից մինչեւ մեր տուն ոտքով մոտ 24_25 րոպե է, արագ քայլելու դեպքում 20 րոպե։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Այսօր ավտոմեքենայով այդ նույն ճանապարհն անցանք 17 րոպեում, երբ սովորաբար 3-4 րոպե է։

Ծնվել եւ մեծացել եմ Արեշում։ Ես երբեք գերբեռնված չէի տեսել ոչ Սասունցի Դավիթ, եւ ոչ էլ Մուրացան փողոցները։

Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, մեղադրել, բայց ուզում եմ մարզերում բնակվող եւ այս օրերին առավոտից երեկո Երեւանի այս խանութից այն խանութ, այս մոլից այն մոլ, այս առեւտրի կենտրոնից այն առեւտրի կենտրոն գնացող եւ անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ինչ եք փնտրում, որ չեք ճարում, այդ ինչ կա Երեւանի խանութներում, որ չկա Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում, Սեւանում, Հրազդանում։

Մի՞թե ձեզ հաճելի է խցանումների մեջ երթեւեկել, օրը խցանումների մեջ անցկացնել։

Միայն չասեք, թե երեխաներին բերում եք Տոնածառը ցույց տաք։ Այսօր հատուկ եղել եմ Հանրապետության հրապարակում, եւ ոչ մի հոծ բազմություն չեմ տեսել։

Կարող եք հարցիս չպատասխանել, բայց գոնե ինքներդ ձեզ ասացեք` ի՞նչ եք այսքան փնտրում Երեւանի փողոցներում։

Ի դեպ, հարցս վերաբերում է նաեւ շատ երեւանցիների, որոնք կրկին անդադար փնտրտուքների մեջ են»,-գրելէ  նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930