Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Սա հերթական քաղաքական հետապնդումն է. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը՝ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի ձերբակալության մասին

Ակնհայտ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանն ակտիվ արտահայտում են իրենց ընդդիմադիր քաղաքական դիրքորոշումները, պայքար են մղում ապօրինությունների ու հայրենավաճառության դեմ, դրա համար էլ հայտնվել են թիրախում: Այս մասին Tert.am-ին ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը՝ խոսելով Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի ձերբակալության մասին:

«Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունն այս իշխանության հրապարակումն է այն մասին, թե ինչ հիմքով են իբրև տարել այդ մարդկանց. այն է՝ կոռուպցիա, ընտրակաշառք: Անկեղծ ասած, մեզ համար անակնկալ է, որից բացարձակ տեղյակ չենք եղել:

Երեկ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին ձերբակալել են, ձերբակալել են նաև Արամ Քոչարյանին՝ ով հանդիսանում է Վաղարշապատ համայնքի «Հայրենիք» կուսակցության պատասխանատուն: Գիշերը 11-12-ին միաժամանակ մտել են տուն, խուզարկություն են իրականացրել, խուզարկությունից հետո Արամ Քոչարյանին, ով Վաղարշապատի բնակիչ է, տեղափոխել են Երևան՝ Մոսկովյան փողոցի վրա գտնվող քննչական»,- նշել է նա:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարած ընտրակաշառքի մասին՝ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ խոսքն իբրև Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կաշառքի մասին է. «Ես իրենց մոտ եմ կարդացել, մենք բացարձակ տեղեկություն չունեիք, թե ինչ թեմա էր»:

Խոսելով ձերբակալման պատճառի «Հայրենիք» կուսակցության կարծիքի մասին՝ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ ըստ իրենց, սա հերթական քաղաքական հետապնդումն է, որն արդեն ակնհայտ է ու ծիծաղելի բոլորի համար:

«Ինչպես միշտ՝ այնպես էլ այս դեպքում, ակնկալիքներ չունենք: Ում ձերբակալում են, նախնական 2 ամսյա կալանքը դաջում են էդ մարդկանց վրա, ամեն ինչ սպասում ենք այս իշխանություններից»,- եզրափակեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031