Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան

Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Եվ ա՜յ քեզ զարմանք։ Պարզվում է` իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդելական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե` «Աննա Հակոբյանը»։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ինչո՞ւ, որովհետև այս խանութի սեփականատերն իր նախաձեռնությամբ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսել է «Իմ քայլը» հիմնադրամի այն շահառուների համար, ովքեր առաջին քայլերն են անում բիզնեսի ոլորտում։ Բանախոսության ընթացքում սույն երիտասարդն, իհարկե, ոչինչ չասաց օրենքները շրջանցելու, ստվերային շրջանառության ձևերի, թերհայտարարագրումների, այլ անունով գործունեություն ծավալելու «օգուտների» և բազմաթիվ այլ մեքենայությունների մասին։

Նա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին. մի բան, որ անհնար էր մինչհեղափոխական Հայաստանում։

Մի խոսքով` նորմալ բանախոսություն։

Բայց պարզվում է, որ այս երիտասարդը նույնպես տառապում է «մի բան ասել, մեկ այլ բան անել» ախտով և 2024 թվականից խնդիրներ ունի օրենքի հետ, որովհետև թաքցրել է իր տնտեսական գործունեության իրական ծավալները և այլն։

Հետո եղավ Կառավարության հայտնի նիստը, խանութները փակվեցին, հետո բացվեցին, և այս պրոցեսներում ինձ հերթական անգամ վերագրվեցին դերակատարություններ միայն այն պատճառով, որ նշված անձը բանախոսել է մեր շահառուների համար, կամ նշված ընկերությունը նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս առիթով ուզում եմ մեկընդմիշտ տեղեկացնել, որ մենք չենք տիրապետում գործիքների, որոնցով կկարողանանք ստուգել՝ արդյո՞ք տվյալ բիզնեսը խնդիրներ ունի օրենքի հետ, թե՞ ոչ, ապա նոր միայն նվիրատվություն ընդունենք դրանից։ (Նույն տրամաբանությամբ, կարծում եմ, վարչապետի աշխատակզամն էլ գնումներից առաջ հետաքննություն չի անցկացրել այս խանութի՝ օրենքի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ)։

Հետհեղափոխական Հայաստանում ազնվությունը դեռևս նորաձև չէ և ոչ էլ` վարակիչ, և առավել ևս, կյանքի ու աշխատանքի ոճ չէ։ Եվ այնումանենայնիվ, դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն մի՛ փոխանցեք մեր ծրագրերին։

Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշե՛ք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել` ինչ թարմ «թակարդ» եք լարել իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։ Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արե՛ք՝ մերժե՛ք մեզ։

«Իմ քայլը» հիմնադրամի սիրելի՛ շահառուներ, որ մեր աջակցությամբ առաջին քայլերն եք կատարում բիզնեսի դաշտում, սա բանախոսություն չէ, և ես էլ, առավել ևս, բանախոս չեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ բիզնեսում էլ, ինչպես որ կյանքում, ամենաբարձր գին ունեցող բաժնետոմսը ազնվությունն է։ Ազնվությունն է, որ ձեզ կբերի հաղթանակներ, և հակառակը՝ անազնվությունն է, որ ձեզ կտապալի, անխուսափելիորեն կտապալի օրերից մի օր»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031