Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

ՄԱԿ-ի անգործությունը մենք մեր մաշկի վրա զգացինք 44-օրյա պատերազմում ու դրանից հետո և հատկապես Արցախի էթնիկ զտմամբ․Դավիթ Շահնազարյան

«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
Առաջին միջազգային կազմակերպությունը,որի նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն էր միջազգային համագործակցության զարգացմամբ,դա Ազգերի լիգան էր,որը ստեղծվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ առաջին համաշխարհային պատերազմից հետո։Ազգերի լիգայի կյանքը կարճ էր,նա չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները։Աշխարհի նոր վերաբաժանումը փաստացի լուծարեց Ազգերի լիգայի գործունեությունը։Մեզ համար այն հիշվեց Հայաստանի մանդատով,որը հանձնվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին,սակայն որևէ գործնական,քաղաքական և անվտանգային հարց չլուծեց հայերս համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հիմնականում Ստալին-Ռուզվելտ-Չերչիլ եռյակի ջանքերով ստեղծվեց երկրորդ միջազգային կառույցը՝ ՄԱԿ-ը։Այս դեպքում մենք հաղթող ճամբարում էինք։
Աշխարհի նոր վերաբաժանումը նոր չէ,որ սկսվել է,բայց չի ավարտվել։Աշխարհաքաղաքական և հատկապես աշխարհատնտեսական նոր կապերի ձևավորման բուռն գործընթաց է սկսված,որտեղ ՄԱԿ-ը որպես միջազգային կառույց որևէ դերակատարում չունի,նրա հեղինակությունը խարխլված է,իսկ ապագան մշուշոտ։ՄԱԿ-ի անգործությունը մենք մեր մաշկի վրա զգացինք 44-օրյա պատերազմում ու դրանից հետո և հատկապես Արցախի էթնիկ զտմամբ։ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական անդամ ՌԴ-ն հատուկ ռազմական գործողություն է վարում Ուկրաինայում և այս գործողությամբ ՌԴ-ն նաև համաշխարհային հիմնական խաղացողի իր տեղն է ընդգծում ու կարծես Եվրոմիությունը լուսանցքում է հայտնվում։Գերտերություն ԱՄՆ-ին որպես հակակշիռ կարող էր հանդես գալ Եվրոմիությունը Մեծ Բրիտանիայի հետ միասին,սակայն բրեկսիթը այդ գործընթացը խաթարեց,իսկ այժմյան ճաքճքված Եվրոմիությունը տապալեց հակակշիռ լինելու հանգամանքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարքների մեծ վարպետ է,իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պրագմատիկ քաղաքական գործիչ և կարծում եմ,որ նրանք անդրկուլիսային համաձայնության արդեն եկել են,համաձայնություն,որտեղ տեղ չունի Եվրոմիությունը։Կարծում եմ,որ հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինական ճակատում հրադադար կլինի և կսկսվի բուն դիվանագիտական ակտիվ աշխատանքներ։
Իսկ ու՞ր է հայկական դիվանագիտությունը․․․
Աշխարհի միակ կղզային քաղաք-պետություն Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն նշել է․<<Սինգապուրը պիտի ընդունի աշխարհն այնպիսին,ինչպիսին այն կա,մենք շատ փոքր ենք,որ այն փոխենք։Բայց մենք կարող ենք փորձել առավելագույնի հասցնել տարածաշրջանի մեծ <<ծառերի>> շուրջ մանևրելու մեր տարածությունը>>։
Բայց չէ որ մենք շատ հաջող նման դիվանագիտական փորձ էլ ենք ունեցել․․․
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031