Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Վազգեն սրբազանը կառավարական մամուլում վարում է քարոզչական գործունեություն՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչը առավել ևս զայրացնում է․ Լատվիա, Լիտվա, Էստոնիա

Newday.am-ին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամները փոխանցել են դիմում, որը ուղղված է Ամենայն Հայոց կաթողիկոսին․

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամների՝ Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակների դիմումը Ամենայն Հայոց Գերագույն Պատրիարք և Կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Բ-ին (ներկայացվում է կրճատ ձևով)

Մեզ համար անակնկալ և ցավալի էր տեղեկանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ժողովի տասը բարձրաստիճան հոգևորականների անընդունելի վերաբերմունքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նրանք, տեղի տալով ՀՀ իշխանությունների անբարոյական և ստոր ճնշումներին, դավադրաբար հրաժարվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի Լույսի Վկայարանի ուխտից։

Մեզ համար ցավալի և նվաստացուցիչ է, որ այդ տասի թվում հայտնվել է նաև արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը՝ մեր թեմի հոգևոր առաջնորդ նշանակված անձը, որը նշանակման առաջին իսկ օրերից չի թաքցրել իր համակրանքն ու հովանավորությունը ՀՀ գործող վարչապետի հակազգային և հակաեկեղեցական քաղաքականության նկատմամբ։ Դրա վառ օրինակն էր այս տարվա փետրվարին ՀՀ վարչապետի ընդունելությունն ու բարեմաղթանքները Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին մասնակցում էր նաև հայր Խոսրովը։

Չնայած Բալթյան երկրների հայկական համայնքները որոշել էին չողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետին, արքեպիսկոպոս Վազգենը, մեր կամքին հակառակ, գնաց այդ անխոհեմ քայլին՝ նվաստացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի։ Այժմ նա կառավարական մամուլում վարում է քարոզչական գործունեություն՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչը առավել ևս զայրացնում և մտահոգում է Բալթյան երկրների հայությանը։

Արդեն մեկ տարի է անցել թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց, սակայն կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Ընդհակառակը՝ նա աջակցել և ֆինանսավորել է եպիսկոպոս Վարդանի կողմից իրականացվող քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում։

Այս ոչ հայրենասիրական և հակամայրաթոռ գործողությունները կանգնեցնելու համար մենք առաջարկում ենք հետ կանչել արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին, հայր Խոսրովին, եպիսկոպոս Վարդանին և նրանց նկատմամբ կիրառել արժանի պատիժ՝ պահանջելով փոխհատուցում մեր հավատացյալներին և համայնքներին պատճառված նյութական վնասների համար։ Հույս ունենք, որ մեր բողոքն ու պահանջը կստանան արդար լուծում Նորին Սրբություն Պատրիարքի կողմից, և ապագայում մեր համայնքներում կլինեն արժանապատիվ հոգևոր սպասավորներ, իսկ ներկայում գոյություն ունեցող բոլոր խնդիրները կլուծվեն։

Նամակի տակ դրված են ստորագրություններ, ինչպես նաև կցված են լուսանկարներ՝ փաստերը հաստատելու համար։

Որդիական խոնարհությամբ ողջունում ենք Ձեզ, Նորին Սրբություն․

▪️ «Վերա» հայկական միության փոխնախագահ Ջ. Ռոստոմյան

▪️ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադիր և կառուցող Ս. Տեր-Ավետիսյան

▪️ Վիլնյուսի Վարդան Մամիկոնյան եկեղեցու նախագահ Ս. Սուքիասյան

▪️ Լիտվայի Սուրբ Վարդան եկեղեցու հիմնադիր և բարերար Ս. Սերգեև

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031