Skip to main content

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հեռանալու է՝ ճանապարհային քարտեզը տվել ենք. Փողոցային պայքար կլինի ու հաղթական ավարտով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չասեք, թե Փաշինյանին դևի հետ եմ համեմատում. Էդ մարդն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ. Ռուբինյան | Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել. Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել | Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին | Վստահ եմ՝ Փաշինյանին որպես դև եք պատկերացնում. Ռուբինյանը՝ ընդդիմությանը | «Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակին | ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան | Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան | Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից

Լրահոս

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. էկոնոմիկայի փոխնախարար

Քանի որ ներկայում քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, ապա դրա առաջին և ամենաարագ ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը՝ հավելելով, որ սա կազդի հատկապես ծառայությունների ոլորտի վրա:

«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով։ Նախ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, և կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Փակ սահմանները երկար տարիներ ավելացրել են լոգիստիկ ծախսերը և սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով»,-հավելեց Ավետյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևորելով նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի օրակարգի տեսանկյունից։  Նրա համոզմամբ՝ սահմանի բացումը հնարավորություն է տալու նվազեցնել կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործել և դիվերսիֆիկացնել արտահանումը։

«Միևնույն ժամանակ, փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա դրական ազդեցություն է ունենալու արտաքին առևտրի վրա, զուգահեռ նաև ներդրումների ներհոսքի և ներդրումային միջավայրի վրա։ Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Ուզում եմ շեշտել, որ այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ավելի մանրամասն գնահատելու, թե սահմանների բացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա և, միգուցե, երկրորդ փուլով ուսումնասիրություն իրականացնենք նաև տարածաշրջանի բոլոր տնտեսությունների վրա ինչ փոխկապակցվածություններ կունենա, ինչպիսի փոփոխություններ կբերի փոխգործակցության և տնտեսության զարգացման համար»,-նշեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ավելի կարճ և մատչելի լոգիստիկ ուղիները թույլ կտան հայկական արտադրողներին դուրս գալ նոր շուկաներ, նվազեցնել կախվածությունը սահմանափակ թվով ուղղություններից և ապահովել ավելի արագ ու ճկուն մատակարարումներ։Ըստ Ավետյանի՝ ճանապարհների ապաշրջափակման և ԵՄ-Թուրքիա մաքսային միության հարևանության պայմաններում կարող են ընդլայնվել Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ՝ հատկապես արդյունաբերական ապրանքների մասով։

Նա հատկանշական համարեց, որ բաց սահմանները օգուտ են ստեղծելու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։

«Տարանցիկ հոսքերի ակտիվացումը և մատակարարման շղթաների կարճացումը շահավետ են բոլոր ներգրավված կողմերի համար։ Սա կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունն ու գրավչությունը միջազգային առևտրային երթուղիներում»,-ընդհանրացրեց փոխնախարարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30