Skip to main content

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը սարսափ էր թուրքերի համար | Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. «Հրապարակ» | Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ չեն կարողացել կոտրել. Մանվել Գրիգորյանը հանրային արժեք էր. Նազիկ Ամիրյան | Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ Առաքելյան | ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Մանվել Գրիգորյաննի ծննդյան օրն է | Ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին. ՖԱՀՖ | Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու | «Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին | Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիերին առգրավելու հիմնավորում չկա. Հովհաննես Վարդանյան | Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times | Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ. ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի. ակցիա՝ «Մուլտի Տաբակ»-ի դիմաց | Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն

Լրահոս

Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք․ Գագիկ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել…

————

Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, սա խորը վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու …

Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, դա մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հա

սարակությանը անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունը իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…

Ի՞նչ կարող եմ ավելացնել. Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլ ամեն օրվա հետ ավելի խորը կթաղվենք ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…

Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում ՝ «…Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»

Facebook
Twitter

Կարդացեք նաև