Skip to main content

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը սարսափ էր թուրքերի համար | Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. «Հրապարակ» | Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ չեն կարողացել կոտրել. Մանվել Գրիգորյանը հանրային արժեք էր. Նազիկ Ամիրյան | Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ Առաքելյան | ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Մանվել Գրիգորյաննի ծննդյան օրն է | Ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին. ՖԱՀՖ | Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու | «Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին | Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիերին առգրավելու հիմնավորում չկա. Հովհաննես Վարդանյան | Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times | Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ. ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի. ակցիա՝ «Մուլտի Տաբակ»-ի դիմաց | Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն

Լրահոս

Կա տարբերակ, որ իմ հաջորդ մրցակիցը կդառնա Գեյջին, և մենք կմենամարտենք լիարժեք տիտղոսի համար. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը խոսել է իր տիտղոսային հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում Ջասթին Գեյջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Փեդի Փիմբլեթին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Ըստ նախնական ծրագրի՝ ամերիկացու հաջորդ մրցակիցը պետք է լինի դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան։

Paramount-ի հետ զրույցում հայ մարտիկը մեկնաբանել է իրավիճակը և հնարավոր սցենարները․

«Ցանկանում եմ մենամարտել Ջասթինի հետ, քանի որ նա տիրապետում է ժամանակավոր գոտուն։ Ես պատրաստ եմ հանդիպել Գեյջիին, օրինակ՝ ապրիլին կամ հունիսին, եթե Թոպուրիան պատրաստ չլինի։ Եթե Իլիան վերադառնա, ես ստիպված կլինեմ սպասել։

Սակայն կա տարբերակ, որ իմ հաջորդ մրցակիցը կդառնա Գեյջին, և մենք կմենամարտենք լիարժեք տիտղոսի համար, իսկ Թոփուրիան կտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ՝ այնտեղ գոտու համար պայքարելու։ Չգիտեմ, սա իմ ենթադրությունն է»։

Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ջասթին Գեյջին գրանցել է 27 հաղթանակ և 5 պարտություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև