Skip to main content

Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ չեն կարողացել կոտրել. Մանվել Գրիգորյանը հանրային արժեք էր. Նազիկ Ամիրյան | Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ Առաքելյան | ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Մանվել Գրիգորյաննի ծննդյան օրն է | Ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին. ՖԱՀՖ | Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու | «Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին | Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիերին առգրավելու հիմնավորում չկա. Հովհաննես Վարդանյան | Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times | Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ. ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի. ակցիա՝ «Մուլտի Տաբակ»-ի դիմաց | Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն | Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին | Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար | Գարեգին Բ-ն այցելել է Երևանում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքն է մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին

Լրահոս

Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ ՀՀ-ն վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի. Սամվել Կարապետյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ,

Թեև անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձություններով ու զրկանքներով, դրանց մասին խոսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում։ Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի ուժեղ դարձել։

Անցած ամիսներին առաջ եկած երկու ուրիշ կարևոր հանգամանք կա, որոնց մասին ուզում եմ ասել այսօր։

Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։

Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության։ Մնացածը՝ սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա։

Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չենք տալու այդ ամենը:

Մի առիթով հայտարարել էի՝ Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։

Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը` դեպի Ուժեղ Հայաստան։

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ես դրանք երաշխավորում եմ։

Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու։ Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դադձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի։ Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի։

Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։

Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև