Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

«TRIPP»-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն

«TRIPP»-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից, գրված է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության կայքէջում։ Առնվազն 49 տարի հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունը կապահովի նախագծի գործունեությունը և կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև վերջերս Մոսկվան իրեն դիրքավորում էր որպես տարածաշրջանի գլխավոր և միակ հաղորդակցող։

««TRIPP»-ի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային ցանցեր, ինչպես նաև ստեղծել երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ Իրանին սահմանակից երկաթուղային ճյուղի երկայնքով: Շահառուների խոսքով՝ միջանցքը կկազմի «կարևոր օղակ» Տրանսկասպյան երթուղում, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում մինչև Թուրքիա և եվրոպական երկրներ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնիսկ չի քննարկվել ամերիկյան և հայկական կողմերի կողմից:

Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե վերջնագրի նման կոչ է արել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին, որը ներկայումս հայկական երկաթուղու կոնցեսիոներն է՝ առաջարկելով արագ վերականգնել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին հասնող ավերված գծերը։ Հակառակ դեպքում, դա կարվի Հայաստանի հաշվին և հարցեր կառաջացնի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության նպատակահարմարության վերաբերյալ», — նշված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև