Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու nչնչացումը. հայտարարություն | Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ | «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի | Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան | Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով | «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին. Իոաննիսյան | Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ | Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի հնարավոր միության մասին | Չիմանանք՝ ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների. Փաշինյան | Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին | Չեմ պատկերացնում մի ընտանիք, մի շրջապատ, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը. փողոցն էլ մեր կյանքի անբաժան մասն է. Փաշինյանը՝ Ամիրյան փողոցում խորոված փարթիի մասին | Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ Արմեն Գրիգորյան | Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, ու պետք է գնանք այս տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Սարգիս Խանդանյան

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը: Այս մասին Restart քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից նախաձեռնած՝ «ԹՐԻՓՓ նախագծի ընձեռած հնարավորությունների մասին» ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով Հայաստանում  այլ երկրների ռազմական ներկայությանը՝ Խանդանյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել ՀՀ տարածքում. «Ընդհակառակը, Հայաստանը՝ հատկապես սահմանների երկայնքով, իր ամբողջ անվտանգային պաշտպանական ռազմավարության զարգացման տեսլականը սեփական ուժերի վրա է հիմնել»:

Հարցին, թե արդյո՞ք մինչև խորհրդարանի ընտրություններ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Խանդանյանը պատասխանեց. «Մի ամսից կլինի մեկ տարի, ինչ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դրված է սեղանին և նախաստորագրված է, ուստի մենք ցանկանում ենք դա անել որքան հնարավոր է շուտ՝ ինչու ոչ, ընտրություններից առաջ: Հայաստանը պատրաստակամ է ու իր համաձայնությունը տվել է այդ տեքստին, մնացածը Ադրբեջանից է կախված, սա այն հարցերից մեկն է, որտեղ Հայաստանը 100%-ով պատրաստակամ է»:

Տնտեսագետ Հայկ Ասպանյանն, անդրադառնալով երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակին, հիշեցրեց, որ այն պատկանում է Հայաստանին, Ռուսաստանը կոնցեսիոն կառավարիչն է։

«Իրականում այս նախագիծը տնտեսական առումով կարող է շատ հետաքրքիր լինել նաև Ռուսաստանի համար, տարբեր տարիներին քննարկվել է Ադրբեջանի հիմնական հատվածի և Իրանի կապող երկաթուղու կառուցման հարցը, որն այդպես էլ տեղի չի ունեցել, իսկ սա հնարավորություն է կազմակերպելու: Իմ խորին համոզմամբ, եթե մենք ուզում ենք տնտեսական շոշափելի արդյունքներ ունենալ, ամենատրամաբանականը ամերիկյան կողմի ներգրավումն է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև