Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանդազի սկանդալային բացահայտումը Աննա Հակոբյանի մասին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ դիմելը անհրաժեշտ պայման է, բազմաթիվ մեր գործընկերներ արդեն ասել են՝ ՍԴ-ի դիմաց են լինելու | Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան | Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ | Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի | Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը | Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ Միրզոյան | Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին

Լրահոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու nչնչացումը. հայտարարություն

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև