Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չալաբյանը հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ, շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իշխանական լիազորությունները օգտագործեն տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերին՝ ստիպել այդ կազմակերպություններում աշխատողներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
















































